воскресенье, 26 мая 2019 г.

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Չանախչի - Դժոխքի ձոր (Արածոյի կիրճ)

Ճամփորդության օրը՝ 31.05.2019
Նախապատրաստական աշխատանքի իրականացման ժամանակահատված. 25-30.05.2019
Մասնակիցներ՝ մասնակցության ցանկություն հայտնած և նախապատրաստական աշխատանքը կատարած ճամբարականներ:
Երթուղին՝ Երևան- Զանգակատուն-Արածոյի կիրճ կամ Դժոխքի ձոր- Զանգակատուն գյուղ- Պ. Սևակի հայրական տուն- Երևան
Երևանից Զանգակատուն ճանապարհի երկարությունը՝ 90 կմ։ 
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հասմիկ Գրիգորյան
Նպատակը՝ 
  • Գործընկերային կապերի հաստատում
  • Հայրենագիտական արշավի կազմակերպում
  • Նոր տարածքների ուսումնասիրում, ուսումնական նյութերի պատրաստում
  • Համբարձման ծես. ծեսի պատրաստում, իրականացում 
  • Գետը համայնքում. Արածո գետ
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է մասնակցի բլոգում 
  • Տեղեկություններ այցելվող վայրերի մասին. Չանախչի-Զանգակատուն, Արածո գետ
  • Կարդում ենք Սևակ. մասնակիցների ընտրությամբ բանաստեղծությունների ընթերցում, մեդիանյութերի պատրաստում
  • Համբարձման ծես, ծիսական երգերի, խաղերի նախապատրաստում, ծեսի ուսումնասիրություն. նյութերի փոխանցում Զանգակատան միջնակարգ դպրոցի սովորողներին
  • Google map -ի օգնությամբ գծել երթուղին:
Համագործակցություն Զանգակատան դպրոցի դասավանդող Թամար Գաբրիելյան, 7-8-րդ դասարանի սովորողների և Պարույր Սևակի տուն-թանգարանի հետ: Համագործակցությունը ներառում է. 
  • Համատեղ արշավ. հայրենագիտական քայլք
  • Ավելուկահավաք. թանգարանը մայիսյան օրերին ավելուկի ծամեր է պատրաստում, կախում Սևակի հին տան դռներին՝ տանը ծիսական տեսք հաղորդելով
  • Համբարձման ծեսի իրականացում. միասնական երգուսուցում
Ճամփորդության ընթացքը
  • 09:00` մեկնում Մայր դպրոցից
  • 10:30` մինչև Զանգակատուն հասնելը հանդիպում Զանգակատան միջնակարգ դպրոցի սովորողներին և ուսուցիչներին
  • 11:00` քայլք Արածոյի կիրճ- Դժոխքի ձոր, ընդմիջում, խաղեր, Արածո գետի  և տեղանքի ուսումնասիրություն. արշավի տևողությունը 2 ժամ
  • 13: 30` Այցելություն Սևակի հին տուն. ավելուկահավաք, ծամերի հյուսում, կախում, Համբարձման ծես. Ծեսի ծրագիրը լրացվող 
  • 15:30` վերադարձ Երևան

Համբարձման ծես, ծիսական երգեր. պատասխանատու՝ Հասմիկ Գրիգորյան
1. Վիճակի երգեր
Մանի ասեմ ու շարեմ
2.էս գիշեր լուսը տեսա
3.Հ~ոյ, Մայրիամ
4.Համբարձում յայլա
Նախահաշիվ
Տրանսպորտ՝ Sprinter. վճարվող գումարը՝ 35.000 դրամ:
Վարորդ՝ Արամ Հարությունյան
Մեկ սովորողը վճարում է 2000 դրամ:

Անհրաժեշտ իրեր՝ բրդուճներ, ջուր, հարմար հագուստ, կոշիկներ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, աղբի տոպրակ, մեկանգամյան օգտագործման ձեռնոց, ուսապարկ

Բուկլետներ՝ հարսանեկան, Հակաբացիլ Կոմիտաս։

Արդյունքը՝ Գործընկերային կապերի հաստատում: 
Սովորողների տպավորությունների հրապիարակում բլոգներում պատումների, ֆոտոշարերի տեսքով: 













Комментариев нет:

Отправка комментария