четверг, 4 июля 2019 г.

Փառատոնը սահմանին․ պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան

Ճամփորդության օրը՝ 07. 07.2019
Ճամփորդության  մասնակիցներ՝ դասվանդողներ, տարատարիք սովորողներ
Երթուղին՝ Երևան- Արշալույս-Մեծամոր- Երվանդաշատ-Բագարան-Երևան
Երթուղու երկարությունը՝ Երևան-Բագարան, 80 կմ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հասմիկ Գրիգորյան, Հայարփի Անանյան։
Ճամփորդության նպատակը՝


  • մասնակցություն ,,Փառատոնը սահմանին,, ծրագրին 
  • ճանաչում ենք ճամփորդելով․ ծանոթություն Արմավիրի մարզին
  • գործընկերային կապերի հաստատում
Նախապատրաստական աշխատանք

  • Երթուղիների ճշտում, ուսումնասիրություն
  • Տեղեկություններ այցելվող վայրերի մասին, ծանոթություն 
  • Բագարանի հետ նախորդ տարիների աշխատանքների, գործընկերային նախագծերի ուսումնասիրություն, ինչ է արվել մինչ այս
Ճամփորդության ընթացքը 

  • 09:30` մեկնում Մայր դպրոցից 
  • 10:15` Արշալույս ․ այցելություն  Ռուբեն Նալբանդյանի քանդակի դպրոց . շրջայց, ծանոթություն , Քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոնի ներկայացում, հնարավոր համագործակցության քննարկում, գործընկերային կապերի հաստատում, հարցազրույցներ։
  • 11:00` այցելություն Արշալույսի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • 11: 30` Ակնալիճ, ընդմիջում 
  • 13:00` Մեծամոր , շրջայց գյուղում, Մեծամոր լիճ (Ակնալիճ)
  • 15:00` Երվանդաշատ, մասնակցություն Փառատոնը սահմանին ․ պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան ։ 
  • 19:00` վերադարձ Երևան 
Փառատոնի ծրագիրը ` 
1. Հյուրերի դիմավորում Երվանդաշատի բարձունքում.
• Ճախրասավառնում (Paragliding) Երվանդաշատի բարձունքից:
2. Դասախոսություն Երվանդաշատի պեղումների մասին (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, Երվանդաշատի պեղող-հնագետ Սյուզաննա Մուրադյան)․
• Չրի մշակման հնագույն տեխնիկայի ցուցադրություն,
• Հացահատիկի մշակման առաջնային գործիքները Երվանդ 4-րդ արքայի՝ Երվանդաշատի ամառանոցից հայտնաբերված աղորիքների միջոցով:
3. Բրոնզեդարյան զենք-զինամթերքի ցուցադրություն (Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ)․
• «Հետաքրքրաշարժ հնագիտություն»․ ուսուցողական խաղ երեխաների համար:
4. Նետասլաքների, նիզակի սայրերի, կացնի պատրաստում և օգտագործում (Եղեգնաձորի երկրագիտական թանգարան):
5. Հայկական ավանդական աղանդերի ներկայացում-վարպետության դաս (Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյան):
6. «Մաչանենց տուրիզմ և արտ».
• Կավագործության վարպետաց դաս-ցուցադրություն,
• Գորգագործության և կարպետագործության վարպետաց դաս-ցուցադրություն:
7. Համբարձման տոնի ներկայացում (Պատմագետների հայկական ասոցիացիա):
8. Բագարան համայնքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ցուցադրություն:
9. Բագարանում և Երվանդաշատում արտադրված չրի ցուցադրում-հյուրասիրություն:
10. Բագարան-Երվանդաշատ համայնքների «Ծովասար» երգի-պարի ազգագրական համույթ:
11. Վանանդ և Կողբավան համայնքների տաղավարային ներկայացվածություն:
12. Երվանդաշատ-Բագարան համայնքների բնակիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:
13. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմ. «2019 թվականը՝ ընտանիքի տարի» խորագրով գրականության ներկայացում:
14. ՀՀ զինված ուժերի և ռուսական սահմանապահ զորքերի կողմից դաշտային խոհանոցի ցուցադրություն-հյուրասիրություն:
15. Արմավիրի մարզի ռեստորնային համալիրների կողմից տաղավարային հյուրասիրություն.
• «Lianna Garden Hall» ռեստորանային համալիր
• «Մուսալեռ» ռեստորանային համալիր
• «Սարդարապատ» ռեստորանային համալիր:
16. Համերգային ծրագիր, մեկնարկը՝ 17։30:


Անհրաժեշտ իրեր՝ բրդուճներ, ջուր, հարմար հագուստ, կոշիկներ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, աղբի տոպրակ, մեկանգամյան օգտագործման ձեռնոց, ուսապարկ

Բուկլետներ՝ հարսանեկան, Հակաբացիլ Կոմիտաս, ուսումնական ժամերգություն։ 
Արդյունքը՝ Գործընկերային կապերի հաստատում: 
Սովորողների տպավորությունների հրապարակում բլոգներում պատումների, ֆոտոշարերի տեսքով: 

Մասնակիցներ
  • Աբրահամյան Տաթև
  • Ստելլա Մնացականյան
  • Հասմիկ Գրիգորյան
  • Հայարփի Անանյան
  • Աստղիկ Խաչատրյան 8-րդ դասարան
    Արտյոմ Խաչատրյան ծնող
    Արշիլ Խաչատրյան 9-րդ դասարան
    Լիլիթ Մինասյան 8-րդ դասարան
    Անահիտ Մկրտչյան 8-րդ դասարան
     Նազենի Սանոյան 8-րդ դասարան
    Վահե Քոսակյան 8-րդ դասարան
    Արտյոմ Աղեկյան 8-րդ դասարան
    Սուսաննա Մամիկոնյան 8-րդ դասարան
    Գրիշա Պողոսյան 8-րդ դասարան
    Տիգրան Շահվերդյան 8-րդ դասարան 

Комментариев нет:

Отправка комментария