среда, 24 июля 2019 г.

Իզմիրյան ճամբարի եռուզեռից. երկրորդ և երրորդ օրերի մասին

Իզմիրյան գրավիչ ճամբարն ընթացքի մեջ է։ Արդեն բոլորին ճանաչում ենք, ժպտում, զրուցում, ընկերացել ենք։
Նախորդ տարվանից ճամբարը չի փոխվել, գործունեությունները նույնն են։ Սովորողներին հետաքրքրում է հատկապես simulator-ների հատվածը։ Կազմակերպվում են տարբեր դասընթացներ, գործնական պարապմունքներ տիեզերքի և աստղագիտության վերաբերյալ։ Պարապմունքներից երկուսի ընթացքում պատրաստեցինք օդապարիկ և rocket։ Պատրաստման ընթացքը   հետաքրքիր էր և հեշտ, անսպասելի՝ սովորողների համար։ 
Երեկոյան կազմակերպվում են աստղադիտումներ. հնարավորություն ունեցանք տեսնելու լուսինը և Յուպիտերը։
Ճամբարի ջոկատավարներն ուշադիր են, բոլոր մանրուքները հաշվարկված են, իսկ առօրյան այնքան հետաքրքիր է, որ սովորողները հաճախ մոռանում են տուն զանգել, մոտենալիս էլ ՝ ասում են մի՛ խանգարեք))))
Մեր գեղեցկուհու՝ Արփինեի ծննդյան օրն էր, խմբով հավաքվեցինք սենյակներից մեկում, հաճելի ծննդյան երեկո ստացվեց։
Այստեղ նույնպես աստղացուցարան կա, հետաքրքիր ֆիլմ դիտեցինք մոլորակների և երկնաքարերի մասին։
Սովորողների համար կազմակերպվեց այցելություն լողավազան, ազատ և բաց միջավայ։ Սովորողներն իրենք են ընտրում, ցանկանում են լողալ, թե՝ ոչ։ Ովքեր չլողացին, նրանց համար կազմակերպեցին տարբեր հետաքրքիր խաղեր։
Օրվա վերջում Special  Events Night_ն էր, որի ժամանակ յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր իր երկիրը՝ պարի, երգի, մեղեդու, տեսաֆիլմի միջոցով։ Բոլորն էլ նախապես պատրաստվել էին։ Մեր խումբը հևաշալի ելույթ ունեցավ, բոլորը ոգևորված էին։ Իսկ Մարինեն, ով արդեն հասցրել է ընկերանալ այլազգի աղջիկների հետ և խումբ կազմել, առանձին ելույթ ունեցավ։
Առաջիկայում նոր նախագծեր և դասընթացներ են....


Комментариев нет:

Отправка комментария