понедельник, 22 июля 2019 г.

Ստամբուլյան թափառումներ

Նախատեսված ժամին օդանավում էինք։ Այս ճամփորդությանը երկար էինք սպասել բոլորս։ Սովորողներն անընդհատ տարբեր հարցեր էին տալիս ճամբարի, Թուրքիայի, Իզմիր և Ստամբուլ քաղաքների մասին։ Այսպես զրուցելով բարեհաջող հասանք Ստամբուլի օդանավակայան։

Նախապես պայմանավորվածություն ունեինք Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանի հետ։ Վարժարանի տնօրեն պարոն Գարեգինը մեզ դիմավորեց օդանավակայանում և ուղեկցեց իրենց վարժարան, որպեսզի կարողանանք մի փոքր նախաճաշել և ճանապարհից հանգստանալ։ Նախաճաշը պատրաստ էր, և՛ ուսուցիչները, և սովորողներն անչափ բարեհամբույր և ուշադիր էին , ուրախ էինք հանդիպել Ասյային, Սարդարին, որոնց հետ ընկերացել էինք նախորդ հանդիպումներին։
Շրջեցինք դպրոցում, ծանոթացանք դպրոցի պայմաններին. դասարանները փոքրաթիվ են ՝6 -12 հոգիանոց, կաբինետները կահավորված են առարկաներին համապատասխան, մանկապարտեզի թևում գունավոր մանկական սեղան-աթոռներ են և այլն։ Պարոն Գարեգինն ասաց, որ առավոտյան իրենց օրը սկսում են ընդհանուր պարապմունքով, նախագիծ, որը տեսան կրթահամալիրում և սիրով կիրառեցին։ 
Մի փոքր հանգստանալուց հետո սկսեցինք շրջել Ստամբուլով, հիանալ ճարտարապետական կոթողներով և փորձել ճանաչել մշակույթը, կենցաղը։ 
Այցելեցինք Պեյլէրպեյի պալատ, որը կառուցել է հայտնի ճարտարապետ Պալյանը։ Պալատը սուլթանական ընտանիքի ամառանոցն է եղել։ Պարոն Գարեգինը պատմեց Ստամբուլի և Պալյան ընտանիքի մասին  ։

Եղանք նաև Ստամբուլի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որտեղ երգեցինք հոգևոր երգեր։ Եկեղեցում շրջելուց և աղոթելուց հետո ճաշեցինք բակում։ Ծանոթացանք եկեղեցու սպասավորների, վարժարանի մյուս ուսուցիչների հետ։

Ամենահաճելին Բոսֆորով նավարկություններ, որին ընթացքում  պարոն Գարեգինը շարունակում էր պատմել և ծանոթացնել քաղաքին, շինություններին։ 
Քայլեցինք Ստամբուլի մարդաշատ փողոցներով, էլ ավելի մարդաշատ Թաքսիմի հրապարակով...
Օրվա վերջում Ստամբուլի օդանավակայանում էինք։ Դեպի Իզմիր մեկնող ինքնաթիռը շատ սպասեցնել չտվեց։ Հոգնած, բայց բարձր տրամադրությամբ հանդիպեցինք մեզ դիմավորող թուրք ջոկատավարներին, ովքեր սիրով ներկայացրին ճամբարի ծրագիրը, առաջիկա անելիքները։ Ճամբարում համապատասխան հագուստ և բեյջեր բաժանելուց հետո ուղեկցեցին քնելու։ 
Եվ Ստամբուլում, և ՛ Իզմիրում հրաշալի ընդունելության արժանացանք, բոլորը ժպտում են և սիրալիր են։ 
Օրվա մասին պատմող լուսանկարները՝ ֆոտոֆիլմում։



Комментариев нет:

Отправка комментария