понедельник, 1 июля 2019 г.

Արձակուրդային նախագիծ . ուսումնական ամառ

Ամառ է , ճամփորդելու և ընթերցելու ամենալավ ժամանակը: 
Սիրելի՛ ընթերցող, քեզ եմ ներկայացնում ամառային ընթերցանության ցանկը: 

6-7-րդ դասարաններ

  • Թոլկին ,,Հոբիտը,,
  • Աստրիդ Լինդգրեն ,,Էմիլի արկածները,, 3 գիրք
  • Մարկ Տվեն ,,Հեքլբերի Ֆինի արկածները,, ,,Թոմ Սոյերի արկածները,,
  • Ռադյարդ Քիփլինգ ,,Պատմվածքներ հենց այնպես,, 
  • Մարկ Տվեն ,,Արքայազն ու աղքատը,,
  • Ջ. Ռոուլինգ ,,Հարի Փոթերը,, .... գրքերից ձեր ընտրությամբ
  • Արթութր Կոնան Դոյլ ,,Չորսի նշան,,
  • Ջեկ Լոնդոն ,,Սպիտակ ժանիքը,,
  • Մայն Ռիդ ,,Անգլուխ ձիավորը,,
7-8-րդ դասարաններ

  • Ժյուլ Վեռն ,,Տասնհինգամյա նավապետը,, ,,Խորհրդավոր կղզին,,
  • Վայներ ,,Այց մինոտավրոսին,,
  • Ջեյմս Կրյուս ,,Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ,,
  • Վոյնիչ ,,Բոռը,,
  • Ռեյ Բրդեբերի , պատմվածքներ
  • Հագարդ ,,Մոնթեսումայի դուստրը,,
Ցանկը ներկայացված է, բայց յուրաքանչյուրդ ազատ եք՝ կարալու այն, ինչ ցանկանում եք:
Կարդալիս դուրս բերեք ձեզ դուր եկած հատվածները, մտքերը, ձեր բլոգում վերլուծեք կարդացած ստեղծագործությունը: 

Վստահ եմ, որ ընտանիքիդ հետ կայցելես հետաքրքիր վայրեր՝ թանգարաններ, մշակութային կենտրոններ կամ այլ քաղաք, գյուղ: Անպայման պատմի՛ր այդ մասին, ներկայացրո՛ւ ամենահետաքրքիր դրվագները, ամենակարևոր իրադարձությունները:
Փորձի՛ր ներկայացնել քո այցելած քաղաքի կամ գյուղի պատմությունը, ավանդությունները, մշակութային վայրերը /եկեղեցիներ, թանգարաններ/ , մարդկաց, ապրելակերպը, բնությունը:

Ֆիլմի դիտում: Առաջարկի՛ր ընկերներիդ դիտել որևէ հետաքրքիր ամառային ֆիլմ: Չմոռանաս գրել, թե ինչո՞ւ ես հենց այդ ֆիլմը խորհուրդ տալիս:

Բարի և հրաշքներով լի ուսումնական ամառ , սիրելիներ: 


Комментариев нет:

Отправка комментария