понедельник, 8 июля 2019 г.

Փառատոնը սահմանին. ճանապարհ դեպի Երվանդաշատ

Սեբաստացիների մի խմբով Բագարանի գործընկեր դպրոցից հրավեր էինք ստացել՝ մասնակցելու ,,Փառատոնը սահմանիին. պատմական մայրաքաղաքներ Բագարան, Երվանդաշատ,, նախագծին:
Երվանդաշատի ճանապարհին որոշեցինք այցելել Արշալույս գյուղ, որտեղ ապրում և ստեղծագործում է մեր ժամանակակիցը՝ քանդակագործ, խաչքարագործ վարպետ Ռուբեն Նալբանդյանը: Վարպետը մեզ սիրով ընդունեց, Արշալույս գյուղում իր նախաձեռնությամբ գործում է արվեստի դպրոց: Դպրոցն ունի 60-ից ավել տարատարիք սովորողներ Արշալույսից և շրջակա գյուղերից: Դասավանդվում է նկարչություն, քանդակագործություն, խաչքարագործություն, արվեստ, ազգային պար: Դպրոցն ուներ հեռահար ծրագրեր, կազմակերպում էին տարբեր նախագծեր, ցուցահանդեսներ:
Դպրոցը, որը նաև արվեստագետի տունն էր, պատրաստաված էր հետաքրքր ոճով, քարի և փայտի համադրությամբ՝ ազգային գործիքների ներառմամբ: Հաճելի էր լսել Ռուբեն Նալբանդյանին, ով անհոգնել պատմում էր իր սաների, նրանց աշխատանքների, իր հետագա նախաձեռնությունների մասին: Եղանք նաև արվեստանոցներում, տեսանք, թե ինչպես են 6-7-րդ դասարանի տղաները դեռ լույսը չբացված վազում արվեստանոց՝ աշխատելու , քանդակելու և ինչ-որ բան ստեղծելու համար: Պայմանավորվեցինք համագործակցությունը շարունակել նաև հետագայում, ներկայացրեցինք Ճարտարապետության, քանդակագործության միջազգային փառատոնը, հրավիրեցինք, պարոն Ռուբենն ընդունեց սիրով և հաստատեց, որ երեքշաբթի կմասնակցի ,,Քանդակների հրավառություն կրթական պարտեզում,, նախագծին: 
Ռուբեն Նալբանդյանը պատմում է իր դպրոցի հիմնադրման մասին. 
Այունհետև ուղևորվեցինք Ակնալիճ, որտեղ մի փոքր հովացանք ՝ թրջելով մեր ոտքերը ջրի մեջ: Չնայած տարածքում հանգստացողներ ու լողացողներ կային, քիչ հեռու էլ ՝ մեծ հյուրանոցային հալամիր կար, շրջակայքը թափթփված ու անխնամ էր, որոշ հատվածներ ճահճի էին վերածված,  իսկ ջուրը՝ անբնական կանաչ: Ակնալիճը կամ Մեծամորի լիճը, ոչ այնքան մեծ, բայց գեղեցիկ հայելանման մակերեսով լճերից է, որի մաքրությանն ու խնամքին, պետք է ուշադրություն դարձնել: Արդեն նախագծեցինք ավելի մանրամասն ուսումնասիրել տարածքը և լիճը, կանաչացման և ճահճացման խնդիրը: 
Ակնալճից ուղևորվեցինք Երվանդաշատ, բարձունքից ուսումնասիրեցինք տարածքը, համեմատեցինք քարի վրա գժված քարտեզի հետ: Ընկեր Ստելլան պատմեց Երվանդաշատի, Բագարանի Սոսյաց անտառի մասին: Տարածքն իսկապես գրավիչ էր, իսկ բարձունքն իսկական դիտակետ, որտեղից երևում էր հայ-թուրքական սահմանը, մոտակա բարձրաբերձ լեռները: 
Շարժվեցինք Երվանդաշատ, որտեղ ծիրանենու այգում տեղակայված էր փառատոնի հարթակը: Շրջեցինք տաղավարներով՝ մասնակցելով վարպետության դասերին, հյուրասիրվելով և ուսումնասիրելով: Արդեն նշել եմ, որ ամենահետաքրքիր անկյունը Մեծամորի պատմահնագիտական թանգարանի տաղավարն էր, որտեղ գործնական վարպետության դասեր էին անցկացնում, պեղումներ էին կազմակերպում: 
Ֆեյսբուքյան ուղիղ եթերներ 1, 2,

Տարածքի ռուսական զինվորական զորամասը ներկայացնում էր զինվորական դաշտային խոհանոց, մեզ մի պահ զորամասում զգացինք, փորձեցինք իրենց պատրաստած զինվորական համեղ սնունդը: Ներկայացված էին նաև տարբեր տաղավարներ՝ ձեռքի աշխատանքներ, փայտյա և կավե իրեր, ազգային քաղցրավենիքներ, չրեր, այլ: Բոլոր տաղավարներում սիրով էին ընդունում, պատմում, ներկայացնում:  Սակայն լավ կլիներ, որ ավելի շատ լինեին գործնական աշխատանքները, վարպետության դասերը: 
Օրն այսպես էլ ավարտեցինք՝ նախագծելով հետագա անելիքները: 
Օրվա մասին պատմող ֆոտոֆիլմը ստորև. 



Комментариев нет:

Отправка комментария