четверг, 18 июля 2019 г.

Ամենամյա փառատոնի ամփոփում

Մայր դպրոցում քանդակների հրավառություն է. օրեր առաջ հետաքրքիր էր տեսնել կիսատ-ընթացիկ աշխատանքները, շրջել պարտեզով, նայել գործընթացին, իսկ այսօր էլ ավելի հետաքրքիր է, որովհետև տեսնում ես ավարտուն աշխատանքները, ժպտացող և գոհ քանդակագործների, և մտածում ես, որ փառատոնն իսկապես ստացված է, գործուն է և կայացած քանդակի դպրոցի արդյունք է: 
Տոնը սկսվեց պարտեզից, հյուրերը, ներկաները,լրագրողները շրջեցին, ծանոթացան աշխատանքներին, զրուցեցին քանդակագործների հետ, ներկա լրագրողները հարցազրույցներ վերցերցին Տիար Բլեյանից և փառատոնի համակարգողներից: 
Այնուհետև Մարմարյա սրահում շարունակվեց տոնախմբությունը, լսե՛ք մի հատված ուսուցչական երգչախմբի կատարումից.

Ներկայացվեցին փառատոնի մասնակիցները,պարգևատրվեցին մասնակցության վկայականներով և նվեր ստացած կրթահամալիրի արտադրանքից՝ գինի: 
Ներկայացված երաժշտական համարները՝ դիտեք լուսանկարներում : 







Комментариев нет:

Отправка комментария