понедельник, 8 июля 2019 г.

Փառատոնը սահմանին. վարպետության դաս և պեղումներ

Սեբաստացիների մի խմբով մասնակցեցինք ,,Փառատոնը սահմանին. Երվանդաշատ, Բագրաան,, նախագծին: Փառատոնին ներկայացան մի շարք կազմակերպություններ, ընկերություններ,  կազմակերպվեց տոնավաճառ, նաև հյուրասիրություն: Բայց փառատնի ամենահետաքրքիր անկյունը Մեծամորի պատմահնագիտական թանգարանի տաղավարն էր: Ցուցադրվում էին մի քանի իրեր, որոնք հայտանբերվել էին պեղումների ժամանակ, մասնագետները պատմում էին , թե որ դարաշրջանին են պատկանել, ինչպես են օգտագործվել, ինչպես պատրաստվել: Այնուհետև տեղում կազմակերպվեց վարպետության գործնական դաս. թանգարանի մասնագետները հալեցրին արճիճ, կաղապարների օգնությամբ պատրաստեցին դաշույն, նետասլաք և ապարանջան: Մեր սովորողները կարողացան մասնակցել, գործընթացը շատ հետաքրքիր էր, սովորողներն աընդհատ հարցեր էին տալիս, իսկ վերջում Լիլիթը և Աստղիկն ինքնուրույն արճիճի մնացորդներից պատրաստեցին մատանի և վզնոց, որն էլ նվեր ստացան անչափ ստեղծագործ լինելու համար:
Փառատոնի երկրորդ հատվածում ,,Հնագիտություն փոքրերի համար,, նախագծով թանգարանը կազմակերպել էր խաղ: Նախապես ավազով լցված հատվածում սովորողները պեղումներ կատարեցին և գրանցեցին իրենց պեղած նյութերը, տեսակը: 
Նման գործնական աշխատանքները շատ հետաքրքիր են և գրավիչ սովորողների համար: 
Վարպետության դասի և պեղումների ընթացքը՝ տեսանյութում. 


Комментариев нет:

Отправка комментария