Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրիր:
Մարտի 30
- Գրի՛ր շարադրություն «Կար-չկար մի վիրուսիկ կար...» կամ «Իմ պատուհանից այն կողմ» վերնագրով: Փորձի՛ր հնարավորինս ստեղծագործաբար մոտենալ առաջադրանքին, չկրկնել և հետաքրքիր պատմություն կամ հեքիաթ հորինել:
- Կազմի՛ր մարտ ամսվա ընթացքում (համացանցում, տանը, մամուլում, հեռուստացույցով) ամենաշատ գործածված բառերի բառարան՝ ներկայացնելով նաև բացատրությունը: Առաջադրանքը կարող եք ներկայացնել տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:
Մարտի 31
10:00-11:00` տեսադաս գրականությունից . մասնակցում է 8-5 դասարանը
13:00-14:00` տեսադաս գրականությունից. մասնակցում է 8-6 դասարանը
Ապրիլի 1
13:00-14:00` տեսադաս հայոց լեզվից. գործնական քերականություն. մասնակցում է 8-5 դասարանը:
8-6 դասարան
Կարդա՛ Սահյանի բանաստեղծությունները:
Գրավոր աշխատանք՝ Բնությունը Սահյանի պոեզիայում:
Ինչպե՞ս է Սահյանը նկարագրում, ներկայացնում բնությունը, ինչպե՞ս ես դու զգում Սահյանի բնությունը, ի՞նչ պատկերներ կառանձնացնես, ի՞նչ առանձնահատկություններ ունեն այս բանաստեղծությունները: Բնություն-մարդ կապը Սահյանի բանաստեղծություններում:
Աշխատանքը պետք է կազմված լինի 8-10 նախադասությունից:
Ապրիլի 2
11:30-12: 30` տեսադաս հայոց լեզվից. մասնակցում է 8-6 դասարանը:
8-5 դասարան

Ապրիլի 3
Ապրիլի 3
Ընտանեկան թատրոն. նախագիծ
Ապրիլի 4-ին Աղայանի ծննդյան օրն է, կարող ես ընտրել Աղայանի մանկական պատմվածքներից:
Թատրոնի տեսակներ
- Թղթե թատրոն. ստեղծագործության կերպարները պատրաստում եք թղթից
- Տիկնիկային թատրոն. կերպարներին պատրաստում եք տիկնիկներից կամ օգտագործում տանը եղած տիկնիկները, եթե ունեք
- Մատների թատրոն . որպես կերպար օգտագործում եք ձեր և ընտանիքի անդամների մատները
- Ստվերների թատրոն
- Մնջախաղի թատրոն
- Այլ
Անհրաժեշտ է ընտրել որևէ ստեղծագործություն և բեմադրել ընտանիքի անդամների հետ: Տեսագրել, տեղադրել բլոգում և ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին:
Ընտրե՛ք փոքր ծավալի ստեղծագործություններ, որպեսզի քիչ լինեն կերպարները և հեշտությամբ բեմադրեք:
Комментариев нет:
Отправить комментарий