среда, 11 марта 2020 г.

Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց

Չորեքշաբթի է ՝ մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի հերթական պարապմունքը: Այսօր աշխատանքային երեք խումբ գործեց՝ միջին, կրտսեր և ավագ (նաև քոլեջի) դպրոցների դասավանդողների խմբային մասնակցությամբ:
  Միջին դպրոցի սեմինարը վարեց կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը: Ծրագրում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  • Սեբաստացի կրթական համայնքի հավաք
  • Կրթահամալիրի 2020 թվականի դրամական ծախսերի ուղղությունները: 
Նախ խոսեցինք Սեբաստացի կրթական համայնքի առաջիկա հավաքից: Հարցին ավելի մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել ,,Սեբաստացի կրթական համայնք,, բլոգով: Բլոգում ժամանակ առ ժամանակ հրապարակվում են համայնքին վերաբերող տարբեր նախագծեր, տեղադրվում են տեղեկություններ առաջիկա հավաքների, տարաբնույթ գործունեությունների վերաբերյալ:  Մարտին նախատեսվող հավաքի առանցքում կրթահամալիրի զարգացման ծրագիրն է, Բլեյան կրթական բաց ցանցը, հեղինակային կրթական ծրագրի զարգացումը: 
Նախորդ մանկավարժական պարապմունքի ժամանակ արդեն իսկ ներկայացվել էին դրամական մուտքերը, դասավանդողի աշխատավարձի ձևավորումը, լրավճարների բաշխման և տրման ցուցանիշները: Այս առումով սեմինարի երկրորդ հարցը նախորդի շարունակությունն էր: Տիար Գևորգը ներկայացրեց ունեցած դրամական միավորների ծախսային ուղղությունները, որոնց մեջ ներառվում են աշխատավարձերը, պարգևատրումները, կոմունալ վճարումները, շին. նյութերը, սնունդը, տնտեսական միջոցները, համացանցի, հեռախոսների վճարները, նաև տրակտորի ձեռքբերման ծախսերը: Առանձին-առանձին ներկայացվեցին մանակավարժական տարբեր աշխատողների աշխատավարձերի կառուցվածքը՝ ձևավորումը: Բոլորս էլ նկատեցինք և նշեցինք, որ մանկավարժական աշխատողների բուն աշխատավարձը (չհաշված լրավճարները) անհամեմատ բարձրացել են, ինչն ուրախալի է,  և , կարծում եմ, կմոտիվացնի դասավանդողներին ավելի լավ աշխատել և հանդես գալ հետաքրքիր նախագծերով: Չնայած բարձրացումներին՝ ներկաները փաստեցին, որ խմբում ընդգրկվածներից առավել բարդ և պատասխանատու է դաստիարակների աշխատանքը: 
Հավաքի ավարտին տիար Գևորգը ներկայացրեց նաև փետրվարի միջին աշխատավարձի սանդղակ, որտեղ վերևում նշվածն առավել տեսանելի էր: 
Եղան հարցադրումներ, որոնց մանրամասն պատասխանեց սեմինարավարը, հարցադրումները հիմնականում վերաբերում էին աշխատավարձի կառուցվածքին: Այս մասով պետք է նշել, որ կարևոր է ամբողջական պատկերացում կազմելը, թե սեփական աշխատավաձն ինչպես է ձևավորվում: 
Հավաքից լուսանկարները ՝ ստորև.








Комментариев нет:

Отправить комментарий