понедельник, 9 марта 2020 г.

Տիգրան Հայրապետյան օրեր. նախագիծ

Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ մարտի 10-15 
Նպատակը՝ 
  • Ճանաչել հասարկագետ Տիգրան Հայրապետյանին
  • Տեքստային -վերլուծական աշխատանք կատարելու հմտությունների ձեռք բերում 

Ընթացքը 


1. Պիղատոս և Քրիստոս. զրույց
2. Ձեռքեր լվանալ. բացատրում ենք դարձվածքի ծագումը, փոխաբերական իմաստը
3. Բացատրել վերնագիրը: 
4. Մեկնաբանել հատվածները.
Պատմության թատերաբեմը ժամանակին ու պատվով լքած աքքադների՝ ժամանակին նշմարած ջրերից վերջինը բավական պղտորելուց հետո, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի մի ստվար հատվածը, Պիղատոսի հպարտ ու անմեղ կեցվածքն ընդունած կենսատու հեղուկի վերջին կաթիլները ձեռքերը լվանալու վրա սպառելով, ինքնաօտարվում է հայրենիքի ապագայի նկատմամբ պատասխանատվությունից: Եվ ամենակարեւորը՝ ոչ մի խղճի խայթ, որ մնացողներին այնքան էլ չի գրավում անապատում տապից տառապելու տխուր հեռանկարը: Ավելին, ամեն օտարվող՝ լինի առանձին անհատ թե հարյուրամյակը բոլորած կուսակցություն, մնացողների վրա նայում է Արեւելքը նվաճած, բայց նրա էությանն այդպես էլ հասու չդարձած հռոմեացու գոռոզությամբ, կարծես հենց մնացողներն են, որ ընտրության պահին միահամուռ գոչել են «արձակի՛ր մեզ համար Բարաբբային»: 

Զարմանալի է, որ 1045-ի ողբերգությունից 950 տարի հետո էլ երբեմնի Armenia felix երանելի որակումը ստացած երկրի բնակիչներն այդպես էլ չհասկացան, որ սեփական անվտանգության ու հարատեւության հիմքը ոչ թե ուրիշի, այլ հենց սեփական գործողություններն են:
5. Ամբողջացնել և  ներկայացնել հոդվածի ասելիքը: 

Արդյունքը՝ վերլուծական աշխատանքների, հոդվածի վերաբերյալ մտքերի հրապարակում բլոգներում, ենթակայքում:

Արդյունքներ 

Ասյա Բանդուրյանի վերլուծությունը

Միլենա Դանիելյանի վերլուծությունը

Комментариев нет:

Отправить комментарий