воскресенье, 1 марта 2020 г.

Մարտի 2-6. առցանց ուսուցման առաջադրանքներ

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am: 

Մարտի 2
  • Դիտի՛ր Թումանյանի մասին պատմող ֆիլմը: Առցանց քննարկում: Ֆիլմի վերաբերյալ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ քո կարծիքը: 
  • Կարդա՛ Թումանյանի ,,Եդեմական ծաղիկը,, հեքիաթը: Ա. Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: Բ. Շարադրի՛ր մտքերդ հետևյալ թեմաներով. ,,Բարին միայն հեքիաթներո՞ւմ է հաղթում,, / ,,Ոչինչ հեշտությամբ չի տրվում,,/ ,,Ամեն ինչ առջևում է, միայն ցանկացիր..: 


Մարտի 3 
  • Փոքրիկ ուսումնասիրություն արա,թե ինչպիսի կորոնովիրուսային տրամադրություն ունեն մարդիկ. ի՞նչն է իրենց անհանգստացնում, ի՞նչ ծիծաղելի դեպքեր ես հանդիպել, ի՞նչ հետարքիր պատմություններ, ինչպե՞ս են մարդիկ պաշտպանվում, այս թեմայով ի՞նչ հետաքրքիր ծաղրանկարներ, հումորային նկարներ, փոքրիկ պատումներ ես հանդիպել համացանցում, սոցիալական ցանցերում: Կարող ես ներկայացնել ռադիոնյութ կամ պատում: 

Մարտի 4
Կարդում ենք Չարենց
  • Կարդա՛ Չարենցի ,,Ծիածան,,  շարքի բանաստեղծությունները: 
  • Ի՞նչ գույներ է ներկայացնում բանաստեղծություններում, քո կարծիքով ի՞նչ են խորհրդանշում գույները, ի՞նչ տրամադրություններ են արտահայտված բանաստեղծություններում: 
  • Քո ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: 
  • Ընտանեկան ընթերցումներ: Ընտանիքի անդամների հետ ընթերցեք Չարենցի բանաստեղծությունները, ձայնագրեք ձեզ դուր եկածները: 

Մարտի 5
Ամբողջացրո՛ւ գրաբարյան ասույթները տրված բառերով, փոխադրի՛ր գրական հայերեն։ Գրավոր քննարկի՛ր դրանց բովանդակությունը՝
ա) ինչո՞ւ են այդպես ասում և ե՞րբ կարելի է մեջբերել նշված ասույթները: 
բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
- Լավ է կոյր ..., քան կոյր ...:
մտօք, աչօք
- Լաւ է ... աղքատ եւ իմաստուն, քան ... ծեր եւ անմիտ:
մանուկ, զթագաւոր
Մահ ... մահ է, մահ ... ՝ անմահությ: - իմացեալ, ոչ իմացեալ:



Մարտի 6
Աշխատել անհատական նախագծերով 
  • Թարգմանչական նախագիծ. կատարել թարգմանություն ,,Պատուհան,, ամսագրի համար 
  • Ստեղծագործական նախագիծ
  • Ռադիոթատրոնի ստեղծում
  • Անհատական Tv
  • Կարդում եմ Արևմտահայ գրականություն
  • Ընթերցանություն սեփական նախաձեռնությամբ
  • Առաջարկում եմ ընթերցել 
  • Մեդիաընթերցումներ 
  • Մենախոսություններ տարբեր թեմաներով

Արդյունքներ
Միլենք Դանիելյան ,,Մենախոսություն կորոնավիրուսի մասին,,
Մանե Մկրտչյան ,,Կորոնավիրուսի մասին,,
Մանե Մկրտչյան ,,Բարին հաղթում է չարին,,
Միլենա Դանիելյան . Կարդում ենք Չարենց
Սմբատ Դանիելյան ,,Բարին միայն հեքիաթներո՞ւմ է հաղթում,,
Հայկ Խաչատրյան. ,,Բարին միայն հեքիաթներո՞ւմ է հաղթում: 
Դանիելյան Միլենա ,,Ոչինչ հեշտությամբ չի տրվում,,
Շահանե Հովսեփյան. ընթերցումներ
Գոհար Ստեփանյան . ընթերցումներ 
Սմբատ Դանիելյան. Կորոնավիրուսի մասին
Արսեն Մելքումյան. առածներ 
Արսեն Մելքումյան. Կորոնավիրուսային տրամադրություն
Միլենա Դանիելյան. առածներ 
Դավիթ Ամիրյան. ընթերցում
Արսեն Գոմցյան. շաբաթվա աշխատանքներ
Մարիա Ոսկանյան. Ընթերցում. Պարույր Սևակ 
Մարիա Ոսկանյան. Թումանյան
Մարիա Ոսկանյան. Կորոնավիրուսի մասին
Միլենա Դանիելյան. Ինչուների շարան
Ասյա Բանդուրյան. թարգմանություն
Ասյա Բանդուրյան. այլ առաջադրանքներ 
Սամվել Ազատյանի առաջադրանքները
Գյուլումյան Էլենի առաջադրանքները
Մերի Երեմյան. թարգմանություն
Շահանե Հովսեփյան. Ամեն ինչ առջևում է, միայն ցանկացի՛ր
Շահանե Հովսեփյան. ասույթներ 
Հրաչ Աբգարյան. Բարին միայն հեքիաթներո՞ւմ է հաղթում
Հրաչ Աբգարյան. ընթերցանություն
Հրաչ Աբգարյան. ասույթներ
Հրաչ Աբգարյան. Կարդում ենք Չարենց 
Հրաչ Աբգարյան. Կորոնավիրուս
Զառա Բաբայանի աշխատանքը
Սաթինե Սաֆարյան. կորոնավիրուս



Комментариев нет:

Отправить комментарий