Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրեք:
Մարտի 16
Ընտրի՛ր նկարներից մեկը, բովանդակության համաձայն շարադրություն գրի՛ր: Հորինի՛ր նաև վերնագիր:
Մարտի 17
1. Կարդա՛ Չարենցի մասին պատմող հետաքրքիր դեպքեր: Համացանցից, գրքերից տեղեկություն հավաքի՛ր և շարքին մի հետաքրքիր դեպք էլ դու ավելացրո՛ւ:
2. Չարենցյան ֆլեշմոբ. շարունակում ենք կարդալ Չարենց, մասնակցի՛ր ֆլեշմոբին՝ կատարելով առաջադրանքներից մեկը կամ մի քանիսը: Շարունակի՛ր ձայնագրել, տեսագրել Չարենցի բանաստեղծությունները, կարդա՛ ընտանիքիդ անդամների, ընկերներիդ հետ, կամ հետաքրքիր հարցազրույցներ մտածի՛ր:
Մարտի 18
1. Խմբագրի՛ր տեքստը (ուղղի՛ր կետադրական, ուղղագրական, մտքի սխալները, շարադասությունը):
Հիմա ամբոխջ աշխարհով տարածված էր կորոնավիրուս կոչվող վիրուսը որը մեծ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: 2019 թվականի դեկտեմբերի ամսվա վերջին Չինաստանը հայտարարություն տարածեց, որ հայտնաբերվել է նոր վիրուս տեսակ, որը անվանվել է Կորոնավիրուս:Նրանք ուտելիքը աղտահանում են սպիրտով, նոր օգտագործում: Կորոնավիրուսը սկսեց շատ մեծ արագությամբ տարածվել ամբողջ Չինաստանով մեկ, իսկ հետո արդեն աշխարհի տարբեր երկրներում:Վիրուսը առաջացել է Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, որտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկաներից մեկում: Վիրուսի արագ տարածումից հետո բացվեցին բոլոր ճանապարհները դեպի Ուհան քաղաք: Վիրուսից պաշտպանվելու համար մարդիկ կրում են բժշկական դիմակներ և տանից դուրս չեն գալիս: Չինաստանի քաղաքացիները խանութից գնում են ահռելի չափսերով ուտելիքներ, որպեսզի ինչքան հնարավոր է երկար ժամանակ տանից դուրս չգան, որպեսզի չվարակվեն վիրուսով: Վիրուսից պաշտպանվելու համար նաև հարկավոր է ձեռքերը հաճախ լվանալ, հարկավոր է բարևելուց ձեռք սեղմելով կամ համբուրելով չբարեվել: Կորոնավիրուսը դարձել է շատ ու շատ մարդկանց մահվան պատճառ, աշխարհում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 100.000-ը, Կորոնավիրուսից մահացածների թիվը այս պահին կազմում է 3070, բայց գուցե դա իրական թիվը չէ, և մեզ չեն ասում իրական մահացածների թիվը խուճապի չմատնելու համար: Կորոնավիրուսը առաջացել է Չինաստանում, որից էլ օդակաթիլային ճանապարհով անցել են շատ ու շատ երկրներ:
2. Կարանտինային շաբաթվա օրագիր. պատմի՛ր ինչպես ես անցկացնում օրերդ, ի՞նչ հետաքրքիր զբաղմունքներ ես գտնում քեզ համար, այս օրերը լավ հնարավորություն են ինքնակրթությամբ զբաղվելու, ինչպես և ինչ ես սովորում, պատմի՛ր այն, ինչ կարևոր ես համարում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր օրվա համար 8-10 նախադասությամբ պատում ներկայացնել, ամբողջացնել, որպեսզի դառնա շաբաթվա օրագիր:
Մարտի 19
Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:
1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:
2. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:
3. Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛ր nayiri.com-ի բարբառային բառարանի օգնությամբ:
4. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը:
Մարտի 20
Աշխատել անհատական նախագծերով
- Թարգմանություն. կայքեր, որոնցից կարող եք օգտվել
- Ստեղծագործական նախագիծ. թեման ընտրում եք ինքնուրույն
- Ռադիոթատրոնի ստեղծում
- Անհատական tv
- Կարդում ենք Արևմտահայ գրականություն
- Ընթեցանություն սեփական նախաձեռնությամբ
- Առաջարկում եմ ընթերցել
- Մեդիաընթերցումներ
- Մենախոսություններ տարբեր թեմաներով
- Քերականական առաջադրանքներ
Комментариев нет:
Отправить комментарий