Փառատոնային պուրակը բաց, ներառական միջավայրով, աշխատանքային եռուզեռով , ընթացիկ աշխատանքներով ամենագրավիչ վայրն է:
Քայլեցինք դեպի Սարալանջ, Մայր դպրոցի և թիվ 181 դպրոցի մեջտեղում գտնվող հանրային տարածք: Տիար Բլեյանը ներկայացրեց հանրային պուրակի ձևավորման ընթացքը: Տարածքը բաց է, ծառայում է հանրությանը...
Կարևոր է Սարալանջի և պուրակի բնական համակցումը կապը, ներառական միջավայրը: Տիար Բլեյանը ճիշտն նկատեց, որ այս հատվածում մանկասալյակով կամ սալյակով անցման համար անհրաժեշտ է հարթակ...
Հիշում եմ ՝ մի քանի տարի առաջ Սարալանջը վերածված էր աղբավայրի, քանդված, առանց անցումների և վատ վիճակում: Թաղամասի բազմաթիվ բնակիչներ այս հատվածով քայլում են ամեն օր, ամենաբանուկ անցումային հատվածներից է, իսկ այսօր այն ջրվում է, կանաչում է, խաղողի տնկիներ են և բազմաթիվ ծրագրեր Սարալանջի հետ կապված: Իսկ փառատոնային քանդակներն արդեն հենց իրենց համար նախատեսված հարթակում են: Աչքիդ առաջ միջավայր է փոխվում...
Արտակ Ռշտունին պատմում է խաղողի տնկարանի մասին.
Հեղափոխական մտածողություն, երբ դպրոցի սովորողը, ուսուցիչը իրենից չի օտարում միջավայրը, հողը: Ամբողջ հանրապետությունով մեկ բազմաթիվ դպրոցներ, ուսումնական հաստատություններ ունեն իրենց հողային տարածքները, որոնք պետք է վերածվեն կանաչ հանրային տարածքներ, ոչ թե փակ աղբավայրերի, փակ մտածողության և սպասումի, թե ո՞վ պետք է զբաղվի դրանով: Հենց դա է օտարումը...
Քայլքի ընթացքում զրուցեցինք նաև հանդիպած քաղաքացիների հետ, բոլորը շնորհակալ, բայց ինչո՞ւ շնորհակալ չլինեն, եթե բաց տարածքը սպասարկում է հանրությանը. հանգիստ կարող ես զբոսնել, օգտվել կրթահամալիրի համացանցից, երեխաներիդ հետ նստել կանաչ բակում կամ քայլել շանդ հետ, փողոցներ չանցնել, այլ հանգիստ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք բաց անվտանգ անցումներով գնալ... Բայց էլի սպասումն է, չկա նախաձեռնությունը...
Օրն ավարտեցինք Արևելյան դպրոցում. կանաչ, բաց միջավայր, լողավազան, լողազգեստով ժպտերես փոքրիկներ, որոնց համար ամեն օրը տոն է...
Комментариев нет:
Отправить комментарий