Շրջեցինք բարեկարգվող, նոր լուծումներով ավելի լուսավոր և կանաչ դարձող Մայր դպրոցի բակով... Այնուհետև քայլեցինք Սարալանջ, որտեղ կանաչին էր տալիս խաղողի նորատունկ այգին, առաջիկայում այստեղ նաև լավանդայի դաշտ կլինի, իսկ քանդակագործության փառատոնի մասնակիցների աշխատանքներն ամբողջացնում են պուրակը:
Ընթացքը՝ տեսանյութում .
Սարալանջից Հյուսիսային դպրոց անցումը հարակից դատարկ մանկապարտեզի մոտով էր, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ: ,,Հումանիտար միջանցքի,, հատվածում տեղադրվում էր լուսավորումը և կառուցվում էր անցումային մասը: Իհարկե, սա այն չէ, ինչին ձգտում էինք, սակայն շինարարների կողմից նկատվեց պատրաստակամություն ...
Հյուսիսային դպրոցի Արտասահման ակումբում տիար Գևորգը քայլքի մասնակիցներին ներկայացրեց արտակարգ սեպտեմբերի նախապատրաստումը, ուղեցույցի նախագիծը:
Ներկայացումը՝ տեսանյութում.
Комментариев нет:
Отправить комментарий