понедельник, 24 августа 2020 г.

Մայրենի լեզու. 6-րդ դասարան. 2020-2021 ուս. տարի

Մայրենի լեզու. առարկայական ծրագիր
Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ

6-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը,
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
  • հաղորդակցական հմտությունների փոխանցմանը,
  • ինքնաարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը, 
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, պահպանելու և տարածելու անհրաժեշտության գիտակցմանը, 
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն: 
Ուսուցման խնդիրները
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են՝
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների զարգացում, 
  • մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում՝ բլոգի, վիրտուալ տիրույթների միջոցով,
  • ինքնարտահայտման կարողության պահպանում, զարգացում,
  • սովորողի տրամաբանական կարողության հղկում, վերլուծական և նկարագրական հմտությունների զարգացում, 
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում, 
  • լեզվաբանական գիտելիքների յուրացում և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում: 
Ուսուցման կազմակերպումը 
  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է ուսումնական նախագծերի միջոցով, որոնք բխում են կրթահամալիրի ուսումնական օրացուցից: Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն ուսուցչի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, մեդիաընթերցարաններ, տեսանյութեր և այլն: Հաջողված աշխատանքների փաթեթը տրամադրվում է Մեդիագրադարանին:
  • Մեծ տեղ է տրվում բանավոր աշխատանքին. սովորողը պետք է կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
  • Խրխուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում ընթերցանության նյութեր, հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում: 
  • Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում և  mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման և վիրտուալ տիրույթի միջոցով  իր խոսքը, ստեղծագործական մտահղացումները հրապարակում, հանրայնացնում է: 
  • Խոսքի ուսուցում-յուրացումն անընդհատ աշխատանք է և չի սահմանափակվում  մայրենի լեզվի ուսումնական պարապմունքով և տնային-լրացուցիչ աշխատանքով: 
  • Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողը օգտագործում է  տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, էլեկտրոնային բառարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
  • Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձանարելիս ուսուցիչը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: 
  • Որևէ դասագիրք չի կարող լինել ուսուցման միակ կամ հիմնական նյութը. օգտագործվում են տարաբնույթ կայքեր, աղբյուրներ, նյութեր...

Ուսումնական միջավայր
Ուսումնական միջավայրը այս դեպքում միայն դասարանը չէ ՝ համապատասխան մեդիամիջոցներով, այլ նաև դպրոցի բակը, թանգարանը, քաղաքը, փողոցը, մոտակա այգին, տեսարժան վայրը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն: Առարկայի դասավանդման մեջ կիրառում ենք մի շարք մոնտաժային և ուսումնական ծրագրեր:  Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում: 

Ուսումնական գործունեության ձևեր
ընթերցանություն
խմբագրական աշխատանք
թարգմանություններ
ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
ռադիոաշխատանք, հարցազրույցներ տարբեր թեմաներով
բանավեճերի կազմակերպում
առցանց դասեր և քննարկումներ
անհատական և խմբային նախագծեր
լեզվական աշխատանքներ
տեքստի վերլուծություն, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում 
մասնակցություն հայոց լեզվի ֆլեշմոբին
ամսագրային աշխատանք
Ուսումնական Tv-իների հրապարակում, խոսքի մշակմանն ուղղված աշխատանքներ
հետազոտական աշխատանքներ
այլ նորարական մտքեր, գաղափարներ 

Բլոգավարություն
6-րդ դասարանի սովորողը պետք է ունենան բլոգ և հաճախակի նյութեր տեղադրի:
Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
  • սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող նյութերը,
  • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ,
  • սովորողի հեղինակային ստեղծագործությունները՝ պատմություն, առակ, բանաստեղծություն, այլ,
  • անհատական նախագծերի արդյունքները
  • ամենօրյա առարկայական աշխատանքները:
Սովորողը բլոգում պետք է հնարավորինս գրագետ գրի և պահպանի հեղինակային իրավունքի նորմերը,, բլոգը պետք է համապատասխանեցնի սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին:

Գնահատում 
  • Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքըև՛գրավոր խոսքըև՛ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտություններըև՛ բլոգային աշխատանքը
  • Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:
  • Գնահատանիշը նշանակվում է ուսումնական շրջանի ավարտին:
  • Բացակայած սովորողըառաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:
  • Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել:
  • Ուսուցչի գնահատման հիմքում սովորողի ինքնագնահատումն է: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված նախագծային աշխատանքների փաթեթ, որը ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում և ինքնուրույն գնահատում իր աշխատանքը:  Սա հնարավորություն է տալիս ամբողջական,  տեսանելի աշխատանքների փաթեթ ունենալ: Նաև մղում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական: 
Ուսումնական գրականություն
Սուսան Մարկոսյան, Հայոց լեզու, 6-րդ դասարան
Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան, Ընթերցարան, 6-րդ դասարան
Սուսան Մարկոսյան, Գրաբարի դասագիրք
Ուսումնական այլ կայքեր, էլ. նյութեր, բառարաններ


Մեթոդական գրականություն

Ռոդարի ,,Ստեղծագործական երևակայության զարգացում,,

Հարցերի և առաջադրանքների շտեմարան /Ըստ ՀՕշականի ,,Գրականություն,, դասագրքի/:

Ծրագրի հիմքում կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:  Մայրենի լեզվի ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերովՆախագծի քննարկումից հետո  
սովորողները ստանում են նախագծային առաջադրանքներըկատարում դրանք /խմբային կամ անհատական/: Ավարտելուց հետո վերջնական արդյունքը ներկայացնում են կայքում և իրենց 
բլոգներում : Դասավանդողը վերահսկում է նախագծի կատարման աշխատանքները, ուղղորդում:
  Նախագծի շրջանակներում կազմակերպվում են նաև ուսումնական ճամփորդություններ:Ուսումնական 
ճամփորդության գնալուց առաջ սովորողը փնտրումտեղեկություններ է գտնում տվյալ վայրի վերաբերյալ,
 իսկ ճամփորդության ժամանակ նայում էհամեմատում,լուսանկարումՃամփորդության ավարտից հետո 
նյութ է պատրաստում՝ հաշվետվություն /ֆիլմպատում ևայլն/: 
 Նախագծային լավագույն նյութերը կարող են ներկայացվել ստուգատեսներին, ամփոփումները՝ մանկավարժական հավաքներին կամ հոդվածների տեսքով:

Ծրագրին կցվում է նաև նախագծերի փաթեթ՝ յուրաքանչյուր ամսվա համար:

Բլոգի ,,Ուսումնական նախագծեր,, բաժին 

Արտակարգ ուսումնական տարի
Համաճարակային իրավիճակից ելնելով դասերը կազմակերպվում են հաստատված ուղեցույցի սկզբունքով (մինչև համաճարակի ավարտը)
  • առկա ուսումնառություն
  • ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում 
  • առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում 
  • հեռավար ուսուցում 
Անկախ սովորողի ուսումնառության ընտրած ձևից, բովանդակությունը, ծրագիրը նույնն է, դասավանդողը՝ իրականացնում է աշխատանքը անհատական մոտեցում ցուցաբերելով, հաշվի առնելով սովորողի անհատական ուսումնական պլանը:  

Մշակումը՝ Տաթև Աբրահամյանի


Комментариев нет:

Отправить комментарий