понедельник, 10 августа 2020 г.

Հայոց լեզու, գրականություն. 8-րդ դասարան /2019-2020 ուս. տարի/

Հայոց լեզու, գրականություն. առարկայական ծրագիր




Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ, տարեկան՝ 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական, կարճաժամկետ և երկարաժամկետ  նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:


7-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը,
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
  • հաղորդակցական հմտությունների փոխանցմանը
  • ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը,
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն

Ուսուցման խնդիրները
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են՝ 
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների զարգացում,
  • մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում՝ բլոգի, վիրտուալ տիրույթների միջոցով
  • ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում,
  • սովորողի տրամաբանական կարողության հղկում, վերլուծական և  նկարագրական հմտությունների զարգացում,
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու  կարողություն, բառարաններից և տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում,
  • լեզվաբանական գիտելիքների յուրացում և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում:



Ուսուցման կազմակերպումը

  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է ուսումնական նախագծերի միջոցով, որոնք բխում են կրթահամալիրի ուսումնական օրացուցից: Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն ուսուցչի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, մեդիաընթերցարաններ, տեսանյութեր և այլն
  • Մեծ տեղ է տրվում բանավոր աշխատանքին. սովորողը պետք է կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
  • Խրխուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում ընթերցանության նյութեր, հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում
  • Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում և  mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման և վիրտուալ տիրույթի միջոցով  իր խոսքը, ստեղծագործական մտահղացումները հրապարակում, հանրայնացնում է
  • Խոսքի ուսուցում-յուրացումն անընդհատ աշխատանք է և չի սահմանափակվում  մայրենի լեզվի ուսումնական պարապմունքով և տնային-լրացուցիչ աշխատանքով
  • Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողը օգտագործում է  տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, էլեկտրոնային բառարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
  • Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձանարելիս ուսուցիչը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները


Ուսումնական միջավայր
Ուսումնական միջավայրը այս դեպքում միայն դասարանը չէ ՝ համապատասխան մեդիամիջոցներով, այլ նաև դպրոցի բակը, թանգարանը, քաղաքը, փողոցը, մոտակա այգին, տեսարժան վայրը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն: Առարկայի դասավանդման մեջ կիրառում ենք մի շարք մոնտաժային և ուսումնական ծրագրեր:  Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում

Ուսումնական գործունեության ձևեր
ընթերցանություն
խմբագրական աշխատանք
թարգմանություններ
ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
ռադիոաշխատանք, հարցազրույցներ տարբեր թեմաներով
բանավեճերի կազմակերպում
առցանց դասեր և քննարկումներ
անհատական և խմբային նախագծեր
լեզվական աշխատանքներ
տեքստի վերլուծություն, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում 
մասնակցություն հայոց լեզվի ֆլեշմոբին
այլ նորարական մտքեր, գաղափարներ 

Բլոգավարություն
7-րդ դասարանի սովորողը պետք է ունենան բլոգ և հաճախակի նյութեր տեղադրի:
Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող նյութերը,
սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ,
սովորողի հեղինակային ստեղծագործությունները՝ պատմություն, առակ, բանաստեղծություն, այլ,
անհատական նախագծերի արդյունքները:
Սովորողը բլոգում պետք է հնարավորինս գրագետ գրի և պահպանի հեղինակային իրավունքի նորմերը:

Գնահատում
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի
 չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել:  Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքըև՛գրավոր խոսքըև՛ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտություններըև՛ բլոգային աշխատանքը
Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքիկատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:
Գնահատանիշը նշանակվում է ուսումնական շրջանի ավարտին:
 Բացակայած սովորողըառաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:

4-5 միավոր
Գործնական քերականություն,  գրական ընթերացանության նվազագույն պարտադիր մասի կատարում:


6-7 միավոր
Գործնական քերականություն,  գրական ընթերացանության նվազագույնպարտադիր մասի կատարում:
Լրատվությունկայքի և բլոգի համար նյութերի պատրաստում:
Մասնակցություն քննարկումներին՝ և՛ բանավորև՛ գրավոր:
Թարգմանությունռադիոնյութի և տեսանյութի պատրաստում:
Նախագծային աշխատանքների իրականացում:

8-9 միավոր
Նախագծային աշխատանքի արդյունավետ և լիարժեք կատարում:
Բլոգավարությունստեղծագործական աշխատանք:
Ինքնակամ ընթերցանություն և վերլուծություն:
Ուսումնահետազոտական աշխատանք:

10 միավոր
Նշվածների լիարժեք կատարում:
Ինքնակամ նախագծերի իրականացում:
Մասնակցություն բոլոր ստուգատեսներին կամ ստուգատեսի կազմակերպում
Հոդվածների և ստեղծագործական այլ նյութերի ներկայացում
Ուսումնական գրականություն
Սուսան Մարկոսյան, Հայոց լեզու, 7-րդ դասարան
Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան, Ընթերցարան, 7-րդ դասարան
Սուսան Մարկոսյան, Գրաբարի դասագիրք
Ուսումնական այլ կայքեր, էլ. նյութեր, բառարաններ

Մեթոդական գրականություն

Ռոդարի ,,Ստեղծագործական երևակայության զարգացում,,
,,Դպիր,, ամսագիր

Հարցերի և առաջադրանքների շտեմարան /Ըստ ՀՕշականի ,,Գրականություն,, դասագրքի/:

Ծրագրի հիմքում կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:  Մայրենի լեզվի ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերովՆախագծի քննարկումից հետո  սովորողներ ըստանում են նախագծային առաջադրանքներըկատարում դրանք /խմբային կամ անհատական/: Ավարտելուց հետո վերջնական արդյունքը ներկայացնում են կայքում և 
իրենց բլոգներում : Դասավանդողը վերահսկում է նախագծի կատարման աշխատանքները:
  Նախագծի շրջանակներում կազմակերպվում են նաև ուսումնական ճամփորդություններ:Ուսումնական ճամփորդության գնալուց առաջ սովորողը փնտրումտեղեկություններ է գտնում տվյալ վայրի վերաբերյալիսկ ճամփորդության ժամանակ նայում էհամեմատումլուսանկարումՃամփորդության ավարտից հետո նյութ է պատրաստում /ֆիլմպատում ևայլն/: 
 Նախագծային լավագույն նյութերը կարող են ներկայացվել ստուգատեսներին:

Ծրագրին կցվում է նաև նախագծերի փաթեթ՝ յուրաքանչյուրամսվահամար:

Մեթոդական մշակումներ
Կարինե Բաբուջյան Դասարանը՝ տաղավար
Նունե Մովսիսյան Հեգելն ու մենք
Նունե Մովսիսյան Առանց տնային աշխատանքի

Մշակումը՝ Տաթև Աբրահամյանի

Комментариев нет:

Отправить комментарий