Համո Սահյան
Իմ պապը
Իմ պապը տնկել է
Մեր
գյուղի
շիվերը,
Իմ
պապը
պայտել
է
Մեր
գյուղի
ձիերը:
Իմ
պապը
մեր
գյուղի
Պատերը
շարել
է
Եվ
բոլոր
կամերը
Մեն-մենակ
քարել
է:
Ջրել
է
իր
այգին,
Ու
մարգը
բահել
է,
Եվ
արդար
քրտինքով
Իր
տունը
պահել
է:
Իմ
պապը
վարել
է,
Իմ
պապը
ցանել
է,
Իսկ
հնձի
ժամանակ
Ձեռքի
մեջ
մանգաղի
Դաստակը
ցավել
է:
Իմ
պապը
հողի
հետ
Խորհել
ու
խոսել
է,
Ամպի
հետ
արտասվել,
Ջրի
հետ
հոսել
է…
Մի
օր
էլ,
երբ
հանկարծ
Ծալվել
են
ծնկները,
Զարմանքից
քարացել,
Ամոթից
շիկնել
է:
Թողել
է
նա
մաճը
Եվ
շունչը
պահել
է,
Եվ
հետո
քրտինքը
Ճակատին
պաղել
է:
Եվ
պապը
ակոսում
Պառկել
ու
քնել
է,
Խառնվել
այն
հողին,
Որ
իրեն
սնել
է:
Օրը մթնեց
Օրը
մթնեց,
ժամն
է
արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս
կամաց-կամաց
Փոխվում
է
լացի:
Կալերի
մեջ
ծղոտաբույր
Թիկնոցը
հագած
Նինջ
էր
մտնում
ամառային
Օրը
վաստակած:
Իջնում
էին
խոհուն,
խոնարհ
Դեզերի
ուսին
Մի
կաթնահունց
երկնակամար
Մի
ծերատ
լուսին…
Մեկը
մեկից
ամաչելով,
Եվ
զուսպ,
և
հավաք,
Նստում
էին
մերոնք
կարգով-
Կրտսեր
ու
ավագ:
Նստում
էին
ու
սպասում
Մինչև
պապը
գար,
Մինչև
բակում
Ծաղիկ
եզան
Զանգը
զրնգար:
Պապը
գալիս,
սուփրի
գլխին
Նստում
էր
շուքով,
Եվ
լցնում
էր
տունը
դաշտի
Բույր
ու
շշուկով…
Ու
երբ
տատս
ձեռքն
էր
առնում
Շերեփը
իր
հին,
Գդալները
բնազդաբար
Աղմկում
էին:
Թանապուրի
տաք
գոլորշին
Գերանին
առնում
Եվ
սյունն
ի
վար
գլոր-գլոր
Ուլունք
էր
դառնում:
Վայելում
էր
տաք
թանապուր,
Լավաշ
ու
սամիթ
Աշխատավոր
մի
գերդաստան
Պարզ
ու
միամիտ…
Հիմա
այդ
մեծ
գերդաստանից
Ոչ
մեկը
չկա…
Ես
եմ
մնում
լոկ
իբրև
հուշ
Եվ
իբրև
վկա:
Օրը
մթնեց,
ժամն
է
արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս
կամաց-կամաց
Փոխվում
է
լացի:
Դանիել Վարուժան
Արտերուն
հրաւէրը
Գիւղակներէն հորիզոնները մինչեւ
Կը
տարածուի
մեր
մայրութիւնը
հողի:
Գարունն
եկա՛ւ.
– չի
բաւեր
ձիւնը
թեթեւ
Ա’լ ծածկելու
մեր
մերկութիւնը
յըղի:
Վերադարձէք
մեր
ծոցը,
ո՛վ
մըշակներ,
Առաւօտներն
արդէն
Ապրիլ
կը
բուրեն.
Սառէն
լուծուած
կը
կարկաչեն
առուակներ.
Մեր
տաք
կողէն
ծլաւ
նարգիսը
արդէն:
Մեզի
եկէք.
– ձեր
սերմով
լի
բուռերուն
Մենք
կը
սպասենք
կիներու
լուռ
ըղձանքով.
Ճաճանչն
արդէն
խրուեցաւ
մեր
սիրտերուն:
Պիտի
լեցուին
քըրտինքներու
համրանքով
Հասկերը
շէկ,
ու
պիտի
ո՛րքան
բերկրինք,
Երբ
առջի
հեղ
խոփը
ճըմլէ
մեր
ըստինք:
Մշակները
Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ,
Քրտինքներով
մարգարտյա
բնության
թա´գն են հյուսեր:
Կբաբախե
սիրտն
հողին
իրենց
բրդոտ
կրծքին
տակ,
Ու
իրենց
լայն
երակին
մեջ
կհորդի
արեգակ:
Երբ
որ
քալեն`
մայր
երկիրն
իր
արգանդեն
կսարսռա.
Բայց
չի
խամրիր
ծիլ
մը
իսկ
գարշապարնուն
տակ
հսկա:
Գլուխն
իրենց,
զոր
կհակեն
առջևը
սուրբ
խորանին,
Պսակված
է
միշտ
ոսկի
փոշիներովը
հարդին:
Ակոսներուն
մեջ
անոնա
խինդ
կցանեն,
և
Աստված
Իրենց
ճակտին
ակոսեն
բարություններ
կհնձե:
Ավիշներու
հոսուն
երգն
անոնք
միայն
են
լսած:
Եզին
շողիքն
ի´նչ փույթ,
թե
իրենց
ձեռքերը
կօծե,
Եվ
ախոռի
հետ
կուգա
իրենց
նախշուն
լոդիկեն.-
Նախ
անոնց
լայն
ափին
մեջ
կծլին
սերմերն
համորեն:
Ցան
Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի
Մայրամուտին
շողերուն
մեջ
ոսկեթույր:
Ոտքին
առջև
անդաստաններն
հայրենի
Կը
տարածեն
մերկություննին
անպարույր:
Լի
է
ամբողջ
ցորեններով
աստղահատ
Խորունկ
գոգնոցն:
Հարկերն
հերվան՝
ծարավի՝
Կը
սպասեն
իր
լայնշի
բուռին,
և
բուռն
այդ
Արտերուն
վրա՝
զերդ
արշալույս՝
կը
բացվի:
Մըշա՛կ,
ցանե՜.
հանուն
տանդ
սեղանին
Թևիդ
շարժումն
անպարագի՛ծ
թող
ըլլա.
Վաղ՝
նետած
ցորեններդ
այդ
կը
թափին
Օրհնության
պես
թոռնիկներուդ
գլխին
վրա:
Մըշա՛կ,
ցանե՜.
Հանուն
նոթի
թըշվառին
Թող
գոգնոցեդ
կես
չելլե
ափըդ
բնավ.
Աղքատ
մ'այսօր
ճըրագին
մեջ
տաճարին
Վաղվան
հունձքիդ
համար
վերջին
ձեթը
դրավ:
Մըշա՛կ,
ցանե՜.
հանուն
Տիրոջ
նըշխարին
Թող
մատներդ
հորդին
սերմեր
լուսեղեն.
Վաղը
ամեն
հասկի
մեջ
կաթնային
Պիտ՛
հասուննա
մաս
մ'Հիսուսի
մարմինեն:
Ցանե՜,
ցանե՜.
նույնիսկ
հեռու
սահմանեն,
Աստղերու
պես,
ալիքներու
պես
ցանե՜:
Ծիտերն
ի՛նչ
փույթ
թե
հատիկներդ
կ'ավերեն.
Տեղը
Աստված
պիտի
մարգրիտ
սերմանե:
Լեցո՛ւր
ակոսն,
հորդե՛
հերկերը
բերրի,
Հողին
ծոցեն
ոսկի
լույսեր
թող
հոսին:
Օրը
ահա
կ'իրիկնանա.
կ'երկարի
Շուքը
թևիդ
հորիզոննե՜րն
աստղային:
Հասուն արտ
Արտըս ոսկո՜ւն է…
Նըման
բոցերու
Ցորենն
է
բըռնկեր`
Առանց
այրելու:
Արտըս
ոսկո՜ւն
է…
Երկինքն
է
կըրակ.
Հողը
խորխոլած
Ծըղոտներուն
տակ:
Արտըս
ոսկո՜ւն
է…
Քառաշար
հասկեր
Քառաշար
սաթով
Արև՛
են
հագեր:
Արտըս
ոսկո՜ւն
է…
Բոռ,
մեղու,
պիծակ,
Քիստերուն
մեջեն
Կ'անցնին
զերդ
փայլակ:
Արտըս
ոսկո՜ւն
է…
Մերթ
կ'ելլե,
հովեն,
Դեղձանիկ
մը,
թի՛ռ,
Ոսկեծուփ
ծովեն:
Օրո՜ր,
ոսկո՛ւն
արտ,
Օ՜ր
տուր,
հասո՛ւն
արտ,
Գամ
ոսկիդ
հնձեմ
Մանգաղով
արծաթ:
Հունձք կը ժողվեմ…
Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը
յարս
է―
Ակոս
ակոս
ման
գալով,
― Սիրածս
հարս
է:
Գլխեբաց
եմ
ու
բոպիկ,
― Անո՜ւշ
են
հովեր―
Արտերուն
մեջ
թափառիկ,
― Մազե՜րս
են
ծովեր:
Ցորեն,
կակաչ,
կարոտով,
― Կաքավը
կու
լա―
Կապեցի
մե՛կ
նարոտով,
― Ձեռքերն
են
հինա:
Հասկերուն
մեջ,
վերևեն,
― Ասուպը
անցավ―
Աստղեր
մյուռոն
կը
ծորեն,
― Դեմքը
լուսացավ:
Քանի՜
խուրձեր
շաղերով,
― Վարդենին
թաց
է―
Ես
կապեցի
խաղերով,
― Ծոցիկը
բաց
է:
Արտըս
խոզանով
մընաց,
― Կ՚երթա՜
լուսնակը―
Դեզերով
լեռ
եմ
շինած,
― Սի՜րտս
է
կըրակը:
Մանգաղըս
քարին
եկավ,
― Յարըս
յա՜ր
ունի―
Քարեն
լորիկը
թըռավ,
― Լե՜րդըս
կ՚արյունի:
Կամներգ
Կամ կը քըշեմ վաղվան հույսով`
Արևն
առած
ճակտիս
վըրա:
Հորիզոնը,
անհուն
լույսով
Իմ
աչերուս
մեջ
կը
լողա:
– Դարձի՛ր
կամըս,
արագ
դարձիր,
հիռ,
հիռ.
Նվաճե
դեզերը
հունձքերուս,
ժիր
ժիր:–
Կը
թըռչըտի
շուրջը
կալին
Իշամեղուն,
բռնկած
գոհար,
Ու
թափ
տալով
խըռպոտ
տաղին`
Լըծկանն
առաջ
կը
մըղե
հաչ:
– Դարձի՛ր
կամըս,
արագ
դարձիր,
հիռ,
հիռ.
Քանդե
պըսակն
որաներուն,
ժիր,
ժիր:–
Վարոցըս
սուր,
հըսկա
մասուր,
Հոտված`
սըրտեն
անտառներուն
Իմ
ծույլ
եզիս
կողեն
հաստույր
Մերթ
կը
քաղե
կաթիլ
մ'արյուն:
– Դարձի՛ր
կամըս,
արագ
դարձիր,
հիռ,
հիռ.
Խուզե
հասկին
բոց
մորուքը,
ժիր,
ժիր:–
Հորձանքին
մեջ
աշխետ
հունձքին
Ես
կը
լողամ
երգերուս
հետ.
Մըղեղներուն
հետ
միասին
Կ'ըմպեմ
խարին
հոտն
ափավետ:
– Դարձի՛ր
կամըս,
արագ
դարձիր,
հիռ,
հիռ.
Կույս
հատիկին
պատռե
քողը,
ժիր,
ժիր:–
Ի՜նչ
փույթ
քաղցած
ըլլան
եզներ,
Ու
մըշակներն
ալ`
ծարավի.
Խոտն
է
կանանչ
ձորին
մեջ
դեռ,
Թան
աղբյուրին
մեջ
կը
պաղի:
– Դարձի՛ր
կամըս,
արագ
դարձիր,
հիռ,
հիռ.
Հասկին
սըրտեն
սուտակ
թափե,
ժիր,
ժիր:–
Զուր
տեղը
չէր,
կա՛մս
աղվոր,
Որ
օծեցի
քեզ
կուպրերով,
Զինեցի
պորտըդ
սևավոր
Կայծքարե
սուր
ակռաներով:
– Դարձի՛ր
կամըս,
արագ
դարձիր,
հիռ,
հիռ.
Կըրծե
հարդին
ոսկիները,
ժիր,
ժիր:–
Ցորե՜նն
ահա,
ցորե՜նն
ահա,
Մըշուշին
մեջ
մըղեղներուն,
Անհունորե՜ն
կ'արշալույսնա:
…Զվարթությո՜ւն
խըրճիթներուն:
– Կեցի՛ր
կամըս,
ա՛լ
կեցիր
դուն,
Խաղաղությո՜ւն
խըրճիթներուն…
Հովհաննես Թումանյան
ԳՈՒԹԱՆԻ
ԵՐԳԸ
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն
եկել
է,
ճաշ
դառել,
Առը
շուռ
տուր,
խոփիդ
ղուրբան,
Օրհնյալ
է
աստված,
հորովե՜լ։
Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛,
քաշենք,
վար
անենք,
Ճիպտի՛ն
արա,
քըշի՛,
հոտաղ,
Մեր
սև
օրին
ճար
անենք։
Պարտքատերը
գանգատ
գնաց,
Քյոխվեն
կըգա,
կըծեծի,
Տերտերն
օրհնեց,
անվարձ
մնաց,
Կըբարկանա,
կանիծի։
Էն
օրն
եկան
թովջի
արին,
Հարկ
են
ուզում
տերության.
Ի՞նչ
տամ
կոռին
ու
բեգյառին...
Վարի՛,
վարի՛,
իմ
գութան։
Ձեռըս
պակաս,
ուժըս
հատած,
Հազար
ու
մի
ցավի
տեր,
Ինձ
են
նայում
մերկ
ու
սոված
Մի
տուն
լիքը
մանուկներ։
Արի՛,
գութան,
վարի՛,
գութան,
Օրն
եկել
է,
ճաշ
դառել,
Առը
շո՛ւռ
տուր,
խոփիդ
ղուրբան,
Օրհնյա՜լ
է
աստված,
հորովե՜լ։
ԿԱԼԻ ԵՐԳ
(Լոռեցոնց)
Կալ արա, գնանք,
Ա՜
եզը
ջան.
Հորովե՜լ,
Հո՜
րո՜
վելա՜։
Արի՜, ման արա,
Այ
քեզ
մեռնեմ,
Դարման
արա,
Ղադեդ
առնեմ։
Ոտիդ
արա,
Ոտիդ ղուրբան,
Ուսիդ
արա,
Այ
ախպեր
ջան։
Էլել
ա,
էլել,
Կալն
էլել
ա,
Հարել ես, հալել,
Հորովելա։
ԿԱԼԻ
ԵՐԳԸ
Արի,
եզո
ջան,
Ծիրան
ջա՛ն.
Հորովել
ա՜,
հորովել
ա՜...
Ոտիդ
արա,
ուսիդ
արա,
Կալը
կալսենք,
անձրև
չըգա։
Տա՛ր, ման արա, ա՛ քեզ մեռնեմ,
Դարման
արա,
ցավըդ
առնեմ։
Դարմանը՝
դու,
ցորենը՝
մենք
Ձմեռն
ուտենք,
հանգիստ
ապրենք։
Օրը
գնաց,
ա՛
Ծիրան
ջան,
Բանը մնաց, ջան, ախպեր ջան։
Ոտիդ
արա,
ուսիդ
արա՛,
Կալը
կալսենք,
անձրև
չըգա։
ԳՈՒԹԱՆ
Լուսը լուսացավ,
Բարին
շատացավ.
Վաղ
լուսաբացին
Գութան
լըծեցին.
Հորովել հո՜...
Գութանը
լարած,
Հոտաղը
շարած,
Մաճկալը
մաճին,
Ձեռը
ականջին.
Հորովել հո՜...
Գութան
ջան,
վարի՛,
Ակոսը
շարի՛.
Թափ
տուր,
թև
արա,
Շուռ
տուր,
սև
արա.
Հորովել հո՜...
Ցանենք,
արտ
անենք,
Հնձենք,
տուն
տանենք,
Ունենանք
շատ
հաց.
Օրհնյալ
է
աստված.
Հորովել հո՜...
ՃԱԽԱՐԱԿ
Մանի՛, մանի՛, ճախարակ,
Նըստենք
բանի,
ճախարակ,
Անտերին
տեր,
ճախարակ,
Որբերին
հեր,
ճախարակ։
Լուսնյակը դուրս է եկել,
Աչքերիս
լուս
է
եկել։
Լուսնի
լուսով
մանեմ
ես,
Սիպտակ
ոստեր
անեմ
ես,
Աղքատ
օրով
ու
լացով
Որբեր պահեմ մանածով։
Մանի՛,
մանի՛,
ճախարակ,
Նըստենք
բանի,
ճախարակ,
Անտերին
տեր,
ճախարակ,
Որբերին
հեր,
ճախարակ։
Ղազարոս Աղայան
ՃԱԽԱՐԱԿ
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր
սպիտակ
մալանչներ,
Մանիր
թելեր
հաստ
ու
բարակ,
Որ
ես
հոգամ
իմ
ցավեր։
Ձեթ
եմ
ածել
ականջներըդ,
Նոր
շինել
եմ
շրտըվիկ,
Դե՜հ,
սո՛ւտ
շարժիր
լայն
թևերդ,
Ոստեր
շինիր
սըրուլիկ։
Մանի՛ր,
մանիր,
ի՛մ
ճախարակ,
Լիսեռնիկդ
պտըտիր,
Մանիր
թելեր
հաստ
ու
բարակ,
Իլիկիդ
վըրա
փաթաթիր։
Տիգրանիկըս
գուլպա
չունի,
Հանդ
է
գնում
ոտաբաց,
Գաբրիելըս
չուխա
չունի,
Միշտ
անում
է
սուգ
ու
լաց։
Մանի՛ր,
մանիր,
ի՛մ
ճախարակ,
Մանիր
սպիտակ
փաթիլներ,
Մանիր
թելեր
հաստ
ու
բարակ,
Որ
ես
հոգամ
իմ
ցավեր։
Չըվալ
չունինք,
չութա
չունինք,
Ո՛չ
սամոտե,
ո՛չ
պարան,
Այսպես
աղքատ
դեռ
եղած
չենք,
Կտրվել
է
ամեն
բան։
Դեռ
հարս
էի,
որ
գործեցի
Քանի
կարպետ,
խալիչա,
Բայց
դրանից
շուտ
զրկվեցի,
Հիմա
չունիմ
մի
քեչա։
Կարմիր
օրըս,
երբ
սևացավ,
Եվ
պարտք
մնաց՝
թեև
քիչ,
Պարտատիրոջ
սիրտն
էլ
սևցավ
―
Եկավ
տարավ
ամեն
ինչ։
Մանի՛ր,
մանիր,
ի՛մ
ճախարակ,
Մանիր
սպիտակ
քուլաներ,
Մանիր
թելեր
հաստ
ու
բարակ,
Որ
ես
հոգամ
իմ
ցավեր։
Ավետիք Իսահակյան
Մաճկալ
ես.
բեզարած
ես,
Առը
շուռ
տո՛ւր,
շո՚ւտ
արի.
Ծովի
պես
քրտնած
ես,
Եզներդ
արձկի՛,
տուն
արի՛։
Կաթի
սերը
քաշել
եմ,
Դրել
եմ
հովին՝
սառի,
Ալ
գոգնոցս
կապել
եմ
Արի,
թառլան,
ը՛ռռ,
արի՛։
Տեղ
եմ
գըցել
շվաքում,
Քամին
կուգա,
զով
կանի.
Լուսնի
շողքն
է
մեր
ծոցում
Չափ
տո՛ւր,
չափ
ա՚ո,
շուտ
արի։
Դադրած,
բեզարած
յա՛ր
ջան,
Ամպերն
ելան,
դե՚հ,
արի.
Բեզարած
ջանիդ
ղուրբան,
Ծըտից
թև
առ,
շուտ
արի՛...
Միսաք Մեծարենց
Ջրտուք
Շաւարշ Միսաքեանին
Հոյհո՜յ,
գետը
կը
թրջէ
ցայգուն
քամակն
արծաթուած,
Իր
հորձքին
մէջ
ծեծելով
անդուլ
խարակն
ու
խութեր.
Հոյհո՜յ,
առուն
յորդառատ
դալարին
ծոցն
է
նետուեր
Գաղջ
տարփանքովն
իր
ջուրին՝
ուր
արեւը
կ’ապրի դեռ:
Հակուրջի
մը
առկախած
գիւղակն
անդին
կ’օրօրեն
Անրջական
հիւսուածքով
խումբ
մը
ժայռի
ըստուերներ.
Վանքին
բակը՝
կ’աղօթեն
հսկայ
ծառեր
տարօրէն՝
Որոնց
տամուկ
շուքին
մէջ
Աստուածամարն
է
կայներ:
Ու
գիւղակին
դէմ
նստած,
երիտասարդ
ու
պչրոտ,
Պարտէզները՝
վերէն
վար
վազող
ջուրին
կըսպասեն.
Ա՜լ
հափրացած
խօլ
գետին
անարգաւանդ
դարպասէն,
Ու
լըռութիւնը
խածնող
լուտանքներէն
արհաւրոտ:
Գիշերային
ջրտուքի
ժամն
է.
լոյսին
մէջ
կայնած,
Մըշակն
անքուն
կըսպասէ՜,
ոտքը
բոպիկ,
բահն
ուսին.
Պարտէզներուն
վրայ
կ’իջնէ թեթեւ
քօղք
մը
միգամած,
Ու
ծղրիդներ՝
լուսնակով
արբշիռ՝
անվերջ
կը
խօսին:
Ու
կ’երկարի
լուսարծաթ
ժապաւէնն
այդ
բարբառին,
Ինչպէս
փախչող
ասուպի
կոթունները
կաթնաւէտ.
Աւազին
վրայ
ջուրերու
կ’իյնայ
շառաչը
վէտվէտ,
Խարոյկները՝
ոսկեբաշ՝
ուրեք
ուրեք
կը
վառին:
Հոյհո՜յ,
առուն
կը
հասնի
ցանկապատին
քովերէն
Եւ
երգի
քուղ
մը
կու
գայ
պլլըւած
իր
գօտիին.
Սիւք
մը
կ’անցնի,
տերեւներ
ծա՛փ
կը
զարնեն
ցնծագին.
Վարէն
ջուրը
կը
խայտայ,
կը
խնդայ
լոյսն
ալ
վերէն:
Թումբերն
անդուլ
կը
բացուին,
ջուրն
անդադար
կ’ոռոգէ
Վարդենիքը,
թըթաստանն
եւ
ածուները
բոլոր.
Բահի
երկու
հարուածով
նայիս
առուն
կը
թեքէ
Օձաճապուկ
ձեւերով
հեղուկ
իրանն
իր
ոլոր:
Ջուրն
անընդմէջ
կը
հոսի,
ածուները
կը
լենան,
Ու,
դարձուցէ՛ք,
կը
կանչէ
ծեր
մը
մութին
ընդմէջէն.
Խիճերուն
ու
սիկին
մէջ,
բահերը՝
խո՜ւլ
կը
հնչեն,
Ու,
դարձուցէ՛ք,
դարձուցէ՛ք,
կը
կոչէ
ձայնն
անխափան:
Աղջընակ
մը,
արիշին
տակ
նստած,
շե՜ր
կը
կանչէ,
Որ
յոգնաբեկ
մըշակին
օրօրի
մը
պէս
կու
գայ.
Հողը
ծըծեց
ջուրերուն
տարփանքն՝
որ
դեռ
կը
հնչէ,
Եւ
հիմակ՝
թա՜ց՝
կը
խոկայ
իր
երկունքին
ապագայ:
Ժողովրդական
Գութանի
երգ
Շորորա,
դեհ,
Մարալ,
շորորա,
Գութան
ակոսան
կ՚
օրորա,
Դուշմանի
տնիկն
ավիրա,
Շեպեթ
ակոսներ
կը
շինա:
Չորս
գոմեշ
ակոսին,
Արև
առիր
կոտոշին,
Բարև
տաս
ոժանվարին,
Բարով
դարձիր վեր գործին:
Խնոցու
երգ
Հարի,
հարի,
խնոցի,
Մեջդ
բարի,
խնոցի,
Ունգդ
բարակ,
խնոցի,
Մեջդ
կարագ,
խնոցի,
Իմ
խնոցում
եղ
չի
կա,
Փեսես
եկավ,
տեղ
չկա:
Կալի երգ
Քաշի
բալա
ջան,
քաշի,
Քաշի
դռնաղդ
մաշի,
Ա՜յ
ել,
Մարալ
ջան,
Վզիտ
ղուրբան,
Ջեյրան
ջան:
Քյուլաշը
խայան
տառցավ,
Իմ
ցավը
բայան
տառցավ,
Ա՜
յ
ել,
Մարալ
ջան,
Վզիտ
ղուրբան,
Ջեյրան
ջան:
Սերմնացանի երգ
Ա՜յ
սերմնացան,
սերմնացան,
Ասվազ
օրհնա
քո
կործ-պան:
Աշխար
կշտացնող
տու
ես,
Թամմըզ
փեշաքքար
տու
ես:
Աշխարի
աշկ
քո
ծեռնի,
Տու
չըլես`
շատը
կը
մեռնի:
Դոշիտ
դաստխանին
ղուրբան,
Ոտիտ
չարոխին
ղուրբան:
Ա՜յ
սերմնացան,
սերմնացան,
Ասվազ
օռհնե
քո
կործ-պան:
Ընթերցարանը կազմեց Կարինե Պետրոսյանը
Комментариев нет:
Отправить комментарий