понедельник, 30 ноября 2020 г.

Էրեբունի թանգարան. Վանի թագավորության հետքերով


Վանի թագավորության ժամանակաշրջանից մեզ փոխանցված մշակույթին ծանոթանալու նպատակով 6-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք ,,Էրեբունի,, պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այն կազմված է երկու մասից՝ ցուցասրահ-թանգարանից և հնավայրից: 

Մի քանի տասնամյակ առաջ այստեղ հողով ծածկված բլուր էր, և ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է թաքցնում հողի շերտը: 

Ցուցադրված են ինչպես այստեղ՝ Էրեբունի ամրոցում գտնված իրեր, այնպես էլ Կարմիր բլուրից՝ Թեյշեբանի ամրոցից տեղափոխված գտածոներ: 

Հետաքրքիր է տեսնել մեր նախնիների՝ ուրարտացիների կենցաղվարության, զինվորական գործունեության, կրոնական հավատալիքների շոշափելի արտահայտությունները: Վանի թագավորությունում զբաղվել են երկրագործությամբ(պահպանվել են հողագործական իրեր), առևտրով, զարգացած է եղել զարդերի ստեղծման արվեստը, գինեգործությունը, քաղաքաշինությունը, ռազմարդյունաբերությունը, կրոնական հավատալիքները, ջրանցքների կառուցումը, և այլն: 

Ամենահետաքրքիր գտածոներից երևի աղյուսե խողովակներն են, որոնք վերևի մասում հատուկ բացվածք ունեն, որի նպատակը խցանումների ժամանակ բացվածքի միջոցով կողմնորոշվելն ու լուծումներ տալն է: 

Հայտանբերված և վերծանված արձանագրություններից մեկը հանդիսանում է Երևան քաղաքի ծննդականը. «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։

Ցուցասրահում շրջելուց հետո բարձրացանք հնավայր, թարմ օդին քայլեցինք, խոսեցինք և վերակենդանացրինք Վանի թագավորների պալատական աղմուկն ու ամրոցային եռուզեռը: 

Ամրոցը բաղկացած է երեք համալիրներից՝ տնտեսական, կրոնական և մշակութային: Գտանք նաև Սուսի տճարի վայրը:   

Պատմում են մասնակից սովորողները.












Комментариев нет:

Отправить комментарий