воскресенье, 1 ноября 2020 г.

Ուսումնական աշուն. նախագիծ


Նախագիծն իրականացվելու է աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում՝ նոյեմբերի 2-7 :
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ 

Առաջադրանքներ 

Ընթերցողական նախագիծ 
Առաջարկում եմ ընթերցել 
Ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի տեսքով
  • Ընթերցած ստեղծագործության գաղափարը, ասելիքը,
  • Ստեղծագործության կերպարներին
  • Կարևոր, հետաքրքիր մտքեր ստեղծագործությունից: 
Աշնանային ընթերցումներ 
  • Կարդացե՛ք աշնան մասին տրված բանաստեղծությունները
  • Ձեր ընտրությամբ մեկը տեսագրեք կամ ձայնագրեք: 
  • Քո բակի, թաղամասի, փողոցի, այգու, քաղաքի, գյուղի աշունը... աշնանային լուսանկարներ արեք, ամենահետաքրքիրները տեղադրեք ձեր բլոգում, յուրաքանչյուր նկարին կցեք համապատասխան մեկնաբանություն: 
Թարգմանչական աշխատանք 
Համացանցից գտե՛ք ձեզ  հետաքրքրող թեմաների մասին նյութեր (օտար լեզվով) և թարգմանե՛ք հայերեն: 

 Թարգմանությունները կհրապարակվեն ,,Պատուհան,, ամսագրում: 




Այլ նախագծեր 
  • Անհատական TV
  • Թատերական նախագիծ. թղթե թատրոն, մատների, տիկնիկային, մնջախաղի, ընտանեկան թատրոն, մեդիաթատրոն, ռադիոթատրոն, այլ
  • Անհատական ռադիո
  • Ստեղծագործական նախագիծ: Շարադրել մտքերը տարբեր թեմաներով: 
  • Այլ , առաջարկեք ձեր նախագիծը: 
Աշխատանքն ավարտելուց հետո հրապարակեք ձեր բլոգում, հղումն ուղարկեք tatev.abrahamyan@mskh.am էլ. հասցեին: 

Բարի, հետաքրքիր արձակուրդային շաբաթ, սիրելիներ: 


Արդյունքներ 

Комментариев нет:

Отправить комментарий