Միջին դպրոցում շարունակվում է Արցախ-Հայաստան համակեցության ճամբարը: Հերթական չորեքշաբթին սկսեցինք բակային աշխատանքներով. հավաքեցինք բակի տերևները, մաքրեցինք Փառատոնային պուրակի տարածքը: Արդեն հավաքված տերևները տեղափոխեցինք ընդհանուր կույտի մոտ, որտեղ համապատասխան տեխնիկայի միջոցով պետք է աղանք, որն էլ կօգտագործվի ըստ անհրաժեշտության:
Ճամբարականների մի այլ խումբ մասնակցում էր ընկեր Լևոնի քանդակագործության դասին: Հասցերեցի մի փոքր զրուցել տեսախցիկից հնարավորինս խուսափող արցախցիների հետ, ովքեր արդեն հասցրել էին ընկերանալ Լևոնի հետ, և քանդակագործությունը համարում էին ճամբարի հաճելի պահերից մեկը:
Բակային աշխատանքները, քանդակելու գործունեությունից դրվագներ դիտե՛ք տեսանյութում: Ճամբարային գործունեությունը շարունակվեց ընկեր Հասմիկի տեխնոլոգիական լաբորատորիայում և ամփոփվեց բացօթյա մարզական պարապմունքով...
Աշնանային այս օրերին Արցախ- Հայաստան համակեցության ճամբարը հրաշալի հնարավորություն է մեր հայրենակիցներին լավ ճանաչելու, նոր կապեր ստեղծելու, հեղինակային կրթական ծրագիրը տարածելու, ծրագրում ընդգրկելու և պատերազմական իրականությունից դուրս արցախցի երեխաների համար մեկ այլ գեղեցիկ իրականություն կառուցելու....
Օրվա լուսանկարաները.
Комментариев нет:
Отправить комментарий