Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 27-29-ը
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Լաերտ Գրիգորյան, Ռոբերտ Խաչատրյան
Մեկնում՝ նոյեմբերի 27-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 12:00 :
Վերադարձ՝ նոյեմբերի 29-ին՝ 17:00, Մայր դպրոց
Երթուղին. մեկնում՝Երևան_Արտաշատ_Վեդի_Ուրցաձոր-Շաղափ_Լանջանիստ_Լուսաշող_Լանջառ_Զանգակատուն_Չիվա-Արենի_Գետափ_Շատին_Եղեգիս_Հերմոն_Արատես։
վերադարձ՝ Արատեսից վերադառնում ենք Շատին—Սելիմի իջևանատուն—Լեռնահովիտ— Մադինա— Վերին Գետաշեն—Ներքին Գետաշեն—Սևան—Երևան երթուղով:
Ուշադրության կենտրոնում է Արգիճի գետը: Հիանում ենք Արմաղանով, Ներքին Գետաշենի Կոթիվանքով, խաչքարերի պուրակով:
Նպատակը՝
- Հայրենագիտական բացահայտումներ.ճանաչում-ուսումնասիրում ենք Հերմոն գյուղը
- Կրթական փոխանակումներ, գործընկերային հարաբերությունների ստեղծում Հերմոն գյուղի դպրոցականների հետ
- Սեբաստացու օրեր, Հարիսայի ծեսի կազմակերպում. պատասխանատու՝ Լաերտ Գրիգորյան
- Համատեղ պարուսուցում
- Մասնակցություն Արատեսի աշնանային աշխատանքներին
- Քայլարաշավների կազմակերպում
- Միդլ Tv-ի հերթական թողարկման նկարահանում
- Մարզական խաղերի կազմակերպում. պատասխանատու՝ Ռոբերտ Խաչատրյան
Ճամբարի գործունեության ուղղությունները
- Հարիսայի ծես
- Միջավայրի խնամքի աշխատանքներ
- Մարզական գործունեություն
- Երեկոյան քննարկումներ, ընթերցումներ
- Միդլ Tv-ի նկարահանման աշխատանքներ
- Հայրենագիտություն
- Քայլարշավներ
- Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)
Կանգառներ
- Տիգրանաշենի ոլորանների մոտ՝ Մասիսը դիտակետից
- Արփա գետի մոտ
- Հերմոն գյուղ. քայլք դեպի Հերմոնի վանք/ (Կնեվանք, IX-XV դարեր)
- Սելիմի քարավանատուն
- Կոթի վանք/Ներքին Գետաշեն/
- Նորատուսի խաչքարադաշտ
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։
- Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար
- Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։
- Տրանսպորտ՝ Sprinter 60 LD 077, վարորդ՝ Վահան Վարդանյան, (հեռ.` 094 16 51 41),
Ճամբարի ծրագիր
Նոյեմբերի 27
12:00` մեկնում Մայր դպրոցի կայանատեղից
13:30` կանգառ Տիգրանաշենի ոլորանների մոտ
14:00` կանգառ Արփա գետի մոտ, թեթև ընդմիջում
15:00` կանգառ Հերմոնում, քայլք դեպի Հերմոնի վանք եկեղեցի, զրույց բնակիչների հետ. ուղեկցում են Հերմոնի դպրոցի սովորողները, Տարոն Հակոբյանը
18:00` ժամանում Արատեսի դպրական կենտրոն , տեղավորում, ընդմիջում
18:30` ընթրիքի պատրաստում
19: 00` ընթրիք
20:00`հավաք խմբով, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր,պարեր, ընթերցումներ
22:30` քուն
Նոյեմբերի 28
08:00` վերկաց, հիգիենա
09:00` նախաճաշ
10: 30` Հարիսայի ծեսի նախապատրաստական աշխատանքներ
12: 00` քայլք Արատեսի վանք, Խաչոց ձոր, Միդլ Tv-ի նկարահանումներ
13:30-14:00` հանգիստ
14:00-16:00` Հարիսայի ծես, ծիսական սեղանի պատրաստում, համտես, ճաշ
16:00-17:00` միջավայրի խնամք, մաքրություն
17:00-19:00` ուսումնական խաղեր, ընթերցանություն , ազգային պարեր
19:30` ընթրիք
21:00` հավաք խմբով, օրվա ամփոփում, զրույցներ
22:30` քուն
Նոյեմբերի 29
08:00` վերկաց, հիգիենա
09:00` նախաճաշ
09: 30՝ միջավայրի խնամքի աշխատանքներ, իրերի հավաքում
11:00` մեկնում Արատեսից
12:30` Սելիմի քարավանատուն
13:30` Կոթիվանք
14:30` Նորատուսի խաչքարադաշտ
17:00` վերադարձ
Անհրաժեշտ իրեր
- Քնապարկ
- Թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
- տաք գիշերազգեստ, հողաթափեր
- Ձմեռային գլխարկ, ձեռնոցներ
- Հիգիենայի պարագաներ
- Բրդուճներ, ջուր
- Դիմակ, ախտահանիչ լուծույթ
- աղբի տոպրակ, ձեռնոցներ
- անձնական ճամփորդական սպասք
Հարիսայի ծես
- Ծիսական սեղանի պատրաստում
- Հա՜յ, նուբար
- Հալել եմ յեղը
- Թամզարա ծիսական սեղանի շուրջ
- Հարիսայի համտես
Ակնկալվող արդյունքը՝ ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգներում ՝պատումի տեսքով, Միդլ TV-ի հողորդման հրապարակում:
Կարևոր
- Մասնակիցները ջերմաչափվում են
- Մեքենան լինելու է ախտահանված
- Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
- Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը:
Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին:
Մասնակիցներ
Комментариев нет:
Отправить комментарий