понедельник, 25 марта 2024 г.

Ուսումնական գարուն


2023-2024 ուստարի 

Ժամանակահատված՝ մարտի 25-29
Մասնակիցներ՝ 6 և 7- րդ դասարանի սովորողներ

Արձակուրդային ընթերցանություն

1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։ 
2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի և տեսանյութի տեսքով։ 
3. Վերլուծությունը պետք է ներառի՝ 
  •  ինչի՞մասին էր ստեղծագործությունը, ընդհանուր, մեկ- երկու նախադասություն, 
  • ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ասելիքը, 
  • ստեղծագործության հերոսներ, ովքե՞ր են, բնութագրի՛ր՝ ներկայացնելով նրանց դրական և բացասական կողմերը, դերը ստեղծագործությունում, քո վերաբերմունքը,
  • առանձնացրո'ւ և ներկայացրո՛ւ հետաքրքիր հատվածներ, կարևոր մտքեր՝ քո մեկնաբանությամբ, 
  • ի՞նչ  կարծիք ունես ստեղծագործության վերաբերյալ, քեզ դո՞ւր եկավ, ինչո՞ւ, ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը։ 

Առաջարկվող գրքեր՝
  • Կորնելիա Ֆունկե, Գիլերմո Դել  Տորո ,,Ֆավնի լաբիրինթոսը,, 
  • Ագաթա Քրիստի ,,Մահ Նեղոսի վրա,,
  • Թոլքին ,,Հոբիթը,,
  • Ագաթա Քրիստի ,,Հինգ խոզուկներ,,
  • Լևոն Նես ,,Բալզակ․ մի շան պատմություն,,
  • Ալեքսանդր Բելյաև ,,Պրոֆեսոր Դոուելի գլուխը,,
  • Ռոնալդ Դալ ,,Մաթիլդան,,
  • Ք․ Ս․ Լյուիս ,,Առյուծը, կախարդը և զգեստապահարանը,,
  • Է․ Բ․ Ուայթ ,,Շարլոթի սարդոստայնը,,
  • Նիլ Գեյման ,,Քորլայն,,
  • Ռ․ Դալ ,,Ջեյմսն ու հսկայական դեղձը,,
  • Ռ․ Դալ ,,Մեծ բարի հսկան,,
  • Ռ․ Դալ ,,Աշխարհի չեմպիոն Դանին,,
  • Ռ․ Դալ ,,Վհուկները,,
  • Այլ, ձեր նախընտրությամբ։ 
Վերլուծություններն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։

Արդյունքները՝

Комментариев нет:

Отправить комментарий