Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին Սեբաստիա քաղաքում: Իսկական անունը Մանուկ է: Կոչվել է Սեբաստացի, որովհետև Սեբաստաիա քաղաքում էր ծնվել, իսկ հին սովորության համաձայն մարդկանց կոչում էին իրենց բնակավայրի անունով: Սկզբում սովորել է Սեբաստիայի Սուրբ Նշան, ապա Էջմիածնի, Սևանի վանքերում: 1701 թվականին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1706 թվականին Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցման:
1717 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզին շնորհվել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց: Սուրբ Ղազար կղզում նա զբաղվել է բանասիրական հետազոտական աշխատանքով, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:
Սեբաստացու մահից հետո միաբանությունը կոչվել է նրա անունով:
Աղբյուրը
Միբանություն են այցելել բազմաթիվ հայտնի մարդիկ՝ Ջորջ Բայրոն, Վալտեր Սկոտ, Ստենդալ, Ժորժ Սանդ, Հենրիխ Պետերման և այլն:
,,Օտարները հայոց կղզի կկոչեն, հոն ամեն ինչ հայկական է և հայու անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ հայրենիքին համար, հայ ժողովրդին համար...,,:
Մխիթար Սեբաստացի
,,Այս մարդիկ /Մխիթարյանները/ հարստահարված և բարձրատոհմ մի ազգի կրանոավորներ են, ազգ, որ հրեաների և հույների պես տարագիր ու ստրուկ է եղել՝ առանց առաջինների ինքնամեկուսացման և վերջինների ստրկամտության: Այս ժողովուրդը հարստացել է առանց բանսարկության,,:
,,Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը, իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի նա ապագայում, նրանց երկիրը պիտի հավետ մնա որպես աշխարհի հետաքրքիր երկրներից մեկը,,:
Ջորջ Բայրոն, անգլիացի բանաստեղծ
,,Ոչ մեկ հայկական հարստություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա, արևմտյան ոգիին, ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեակետով, որքան Մխիթարի տունը,,:
Արշակ Չոպանյան
Աղբյուրը
Բայրոնն ամեն օր գալիս էր հայական վանքի մոտ: կապվել էր հոգևոր հայրերին և սիրում էր այցելել նոճիներով, ծառերով, նարինջներով կանաչապատված նրանց փոքրիկ կղզին: Անցնելով ծաղկավետ ճեմելիքով, մտնում էր սրբապատկերներով զարդարված մի սենյակ, ուր օգնում էր հայր Պասկալին պատրաստել ,,Անգլերեն-հայերեն քերականություն,,:
Անդրե Մորուա
Բայրոնի և հայր Պասկալի հեղինակած գիրքը լույս է տեսնում 1817 թվականին:
1810 թվականին Նապոլեոն Բոնապարտը գրավել է Վենետիկը և տեսնելով կղզում միաբանության անդամների ծավալած աշխատանքները, հատուկ հրամանագրով այն ճանաչել է որպես գիտական գործունեություն ծավալող ակադեմիական հաստատություն, իսկ կայսերական հատուկ հրովարտակով միաբանությունը հռչակվել է անձեռնամխելի:
Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:
Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:
Աշոտ Բլեյան

Комментариев нет:
Отправить комментарий