«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տոնական օրերը շարունակվում են:
Ցուցահանդեսներով, նորամուտներով, վարպետության դասերով հագեցած օրեր են: Կրթահամալիրի
բոլոր դպրոցները աշխույժ եռուզեռի մեջ են:
10:00-ին վարժարանային երրորդ հարկի բացումն էր: Փոփոխված , գեղեցիկ միջավայրում ավելի հաճելի է ուսանելը:
Կրթահամալիրի ուսումնական միջավայրն ավելի է նորանում և թարմանում, քանդված պատերը ստեղծում են ընդարձակ տարածքներ, որտեղ մենք կարող են ազատ և անկաշկանդ ստեղծագործել: Այսօր՝ ժամը 10:30-ին , Մայր դպրոցում նոր ակումբ-ընթերցարանի բացումն էր: Հյուր էին եկել «Զանգակ» և «Էդիթ Պրինտ»
հրատարակչություններից, ովքեր իրենց հրատարակած գրքերից նվիրեցին նորաբաց ակումբ-ընթերցասրահին: Իսկ վերջում կազմակերպվել էր հյուրասիրություն:
11:00-ին դարձյալ Մայր դպրոցում Ռոբոտիքս սրահի բացումն էր:
Ցուցադրված էին կրթահամալիրի սովորողների
պատրաստած ռոբոտները: Սրահում աշխատանքային եռուզեռ էր, ցանկացողները
կարող էին մասնակցել ռոբոտաշինության աշխատանքներին: Ռոբոտները
տարբեր էին, աշխատանքային
խումբը ցուցադրեց
նրանց կարողությունները:
Կրթահամալիրում օգտագործում են բոլոր տարածքներ, ոչ մի սանտիմետր
ուշադրությունից և աշխատանքային գործունեությունից դուրս չի մնում: 12:00-ին Գեղարվեստի
դպրոցի տանիքի բացումն էր:
Նոր վերանորոգած
տանիքը ուսումանական
արտլաբարատորիա է՝ ակումբային տարածք, որտեղ կարող են հանգիստ ստեղծագործել
բոլոր ցանկացողները: Տանիքը նաև դիտակետ է, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Հենց տանիքին ելույթ ունեցան «Երաժշտական լաբարատորիա» ակումբի սաները: Երաժշտությունն ավելի էր գեղեցկացնում
տանիքից երևող աշնանային պատկերը:
Նույն ժամանակ և նույն Գեղարվեստի
դպրոցում նկարչական, տեխնոլոգիական
ցուցահանդես էր և ֆոտոցուցադրություն: Բայց այս անգամ ցուցադրությունները պատրաստել
էին կրտսեր դպրոցի սաները: Հայկ Ջահանգիրյանը ներկայացնում
էր իր նկարները, որոնք տարաբնույթ էին և զանազան, չկրկնվող և անսպասելի
գրավիչ: Տաղանդավոր
փոքրիկը սովորում է երկրորդ դասարանում:
Արման Գրիգորյանը ներկայացրեց
«Վենետիկը և ժամանակակից արվեստը» խորագրով վարպետության դաս: Հայտնի արվեստագետը, ով նաև դասավանդում է Գեղարվեստի ավագ դպրոցում , հանգամանալից ներկայացրեց Վենետիկը, խոսեց ժամանակակից արվեստի մասին, սիրով պատասխանեց բոլոր հարցերին:
Քոլեջ, արհեստների ավագ դպրոցում ցուցադրություն էր, որտեղ ներկայացված էին զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստ ընտրած սովորողների աշխատանքները: Սա նրանց առաջին, անդրանիկ ցուցադրությունն էր, կազմակերպել
էր Թամար Հարությունյանը:
16:00-ին նորաստեղծ «Սեբաստիա» մարազահամալիրում բասկետբոլի բաց առաջնությունն էր, համառ պայքար էր և գեղեցիկ խաղ:
Կրթահամալիրում համերգներ հաճախ են կազմակերպվում և
տոնի առթիվ Մերի Առաքելյանը հրավիրել էր «Նարեկացի» համույթին: Համույթը բազմանդամ
էր, իսկ երգացանկը՝ տարաբնույթ, նվագում էին ժողովրդական գործիքների վրա: Իսկ խմբի
երգչուհինները բոլորին զարմացրին իրենց մաքուր և գեղեցիկ ձայնով:
Աշխատանքները շարունակվում են:
Տաթև Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий