воскресенье, 16 ноября 2014 г.

Կուզեի լինել

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. <<Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:
Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:  
Հեղինակ՝ Ռուբինդրաթ Թագոր

Հարցեր
  1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 
    մանրավաճառ-
    բնավ-
    պարտիզպան-
    պարտեզ-
    լապտեր-
    երերալ-

2. Ինչից էր դժգոհ տղան: Ո՞ր հատվածներից է դա երևում:
3.Ինչի՞ց կարող էին դժգոհել, ի՞նչ կարող էին ցանկանալ
  • մանրավաճառը
  • պարտիզպանը
  • պահապանը
4.Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը: 
5. Շարադրի՛ր մտքերդ՝  Ես էլ կուզեի լինել․․․․ ։ 8 և ավել նախադասություն։ 


Комментариев нет:

Отправить комментарий