Եզոպոսը քաղաքում խաղաղ զբոսնում էր, նրա ճամփան կտրում է մի զինվոր, որ հարցնում է.
- Կանգնի՛ր, ո՞ւր ես գնում:
- Չգիտեմ,- պատասխանում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ չգիտես... հապա իսկույն պատասխանի՛ր...
- Չգիտեմ,- նորից համառում է Եզոպոսը:
Զինվորը զայրանալով կանչում է պահապաններին եւ պատվիրում է բանտ տանել Եզոպոսին: Երբ ցանկանում են Եզոպոսին բռնի տանել, նա շրջվում եւ ասում է.
- Տեսա՞ր բարեկամ, ես քեզ ճշմարտությունն ասացի. ախր ես չգիտեի որ բանտ եմ գնալու...
Զինվորը ծիծաղում եւ արձակում է Եզոպոսին...

* * *
Սամոս կղզում ապրում էր իմաստակ Քսանթոսը: Մի օր Քսանթոսը երեք ստրուկ է տեսնում շուկայում, երկուսը գեղեցկատես, իսկ երրորդը՝ անասելի տգեղ (Եզոպոսը)...
- Ի՞նչ եք կարողանում անել,- հարցնում է Քսանթոսը:
- Ամեն ինչ,- պատասխանում են երկուսը:
- Ոչինչ,- ասում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ ոչինչ,- զարմանում է Քսանթոսը:
- Իմ ընկերներն արդեն ամեն բան կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին:
- Ուզո՞ւմ ես գնեմ քեզ:
- Իսկ քեզ համար միեւնույն չէ՞, թե ես ինչ եմ ցանկանում... իբրեւ խորհրդատու գնիր՝ այն ժամանակ կասեմ:
- Դու մի՞շտ ես այդքան լեզվանի:
- Խոսող թռչունների համար ավելի թանկ են վճարում:
- Ախր դու շատ տգեղ ես:
- Մառանի տակառներն էլ տձեւ են, բայց պարունակությունը փառահեղ է:
Զարմացավ Քսանթոսը Եզոպոսի պատասխանների վրա եւ գնեց նրան...

Քսանթոսը ցանկացավ բաղնիք գնալ և Եզոպոսին ուղարկեց իմանալու շա՞տ մարդ կա այնտեղ, թե՝ ոչ: Եզոպոսը վերադարձավ ասելով, թե ընդամենը մեկ մարդ կա բաղնիքում: Քսանթոսն ուրախացած ճանապարհվում է այնտեղ
և
հայտնաբերում,
որ
քաղաքային
բաղնիքը
լի
է
այցելուներով:
- Ինչո՞ւ ինձ ստեցիր, տխմա՛ր, թե մեկ մարդ կա բաղնիքում,- զայրանում է Քսանթոսը:
- Բնավ էլ չեմ ստել, երբ եկա բաղնիք, տեսա, որ մուտքի առջև մի քար է ընկած... ամենքը սայթաքում էին, հայհոյում և անցնում, միայն մի հոգի վերջապես բարձրացրեց և մի կողմ դրեց քարը... դա էր միջի մարդը,- պատասխանեց Եզոպոսը:
Հարցեր
1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
իմաստակ-
գեղեցկատես-
անասելի-
մառան-
փառահեղ-
բնավ-
2. Երեք պատմություններից որը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:
3. Քո կարծիքով ինչո՞ւ Քսանթոսը գնեց Եզոպոսին:
4. Բնութագրի՛ր Եզոպոսին:
5. Վերնագրի՛ր երեք պատմությունները:
6. Քո կարծիքը գրիր երրորդ պատմության մասին: Եզոպոսն ո՞ւմ էր մարդ համարել, համամի՞տ ես նրա հետ, թե՝ ոչ:
7. Համացանցից գտիր կենսագրական տեղեկություններ Եզոպոսի մասին: /Սա բանավոր արեք, դասարանում հարցնելու եմ/:
Комментариев нет:
Отправить комментарий