Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ, որ կողքով փախչումէ եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերվի հետևից, իսկ նապաստակն աղմուկից զարթնեց ու փախավ: Առյուծը շատ վազեց եղջերվի հետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ դեպի նապաստակը: Բայց տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.
-Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի հետևից ընկա:
Հեղինակ՝ Եզոպոս
Հարցեր
1. Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
2. Այս առակի իմաստին համապատասխան մի ասացվածք գրիր:
3. Առյուծն ինչո՞ւ հադիմանեց ինքն իրեն:
Комментариев нет:
Отправить комментарий