Քնած առյուծի մարմնի վրայով մի մուկ վազեց: Առյուծը զարթնեց, բռնեց նրան և, այն է, ուզում էր խժռել, բայց մուկը խնդրեց բաց թողնել իրեն՝ հավատացնելով, որ բարությամբ կհատուցի իր փրկության համար: Առյուծը քահ-քահ ծիծաղեց ու բաց թողեց նրան:
Օգնություն
Բայց, շատ չանցած այնպես պատահեց, որ առյուծն ընկավ որսորդների ճանկը, և նրան պարանով կապկպեցին ծառին: Մուկը, լսելով, նրա հառաչանքները, իսկույն ևեթ վազեց, կրծեց պարանը և ազատեց նրան՝ ասելով.
-Այն ժամանակ դու ծիծաղեցիր ինձ վրա և կարծես թե չհավատացիր ինձ, իսկ հիմա իմացիր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել լավության համար:
Հեղինակ՝ Եզոպոս
1. Գրիր տրված բառերի բացատրությունը:
խժռել-
ճանկ-
երախտահատույց-
2. Այս ստեղծագործությունը......./շարունակեք և պատճառաբանեք/
առակ է /չէ/, որովհետև......
հեքիաթ է /չէ/, որովհետև ....
3.Ո՞րն է այս ստեղծագործության ասելիքը:
4. Ուժեղը կարո՞ղ է թույլի կարիքն ունենալ:/Հիմնավորել/
5. Բնութագրի՛ր առյուծին և մկանը:
6. Հորինիր որևէ առակ կամ պատմություն, որտեղ ուժեղը թույլի կարիքն ունենա:
Օգնություն
Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։
Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Առակում խրաուսվում է լավը, բարին և դատապարտվում վախկոտությունը, չարը, վատը:
Առակի վերջում ասվում է, թե ինչ այն սովորեցնում:
Комментариев нет:
Отправить комментарий