Դպրոց բնության գրկում. հայրենագիտական-բնապահպանական-ուսումնական ճամբար Արատեսում
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 23-24
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Երթուղին՝ Երևան-Ելփին-Արատես-Եղեգիս-Երևան
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Նպատակը
- Գործընկերային կապերի հաստատում
- Կրթական փոխանակումներ Ելփինի դպրոցի հետ
- Հայրենագիտական արշավի կազմակերպում
- Վայոցձորյան աշունը մեր աչքերով
- Մասնակցություն դպրական կենտրոնի աշխատանքներին
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է մասնակցի բլոգում:
- Ուսումնասիրել երթուղին, ներկայացնել քարտեզ Google map ծրագրի օգնությամբ, կցել պարզաբանումներ:
- Ելփին գյուղ, առանձնահատկությունները, բնակիչները
- Արատես. ուսումնասիրել նախորդ խմբերի աշխատանքները, հանդես գալ առաջարկություններով:
Նախահաշիվ
Յուրաքանչյուր ճամբարական վճարում է 6.000 դրամ՝ սննդի և ճանապարհի ծախսի համար:
Անհրաժեշտ իրեր
- Առաջին օրվա սնունդ. բրդուճներ, միրգ, ջուր:
- Հարմար ուսապարկ՝ առաջին անհրաժեշտության իրերը պահելու համար
- Անհատական ճամփորդական սպասք. ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ(մեկանգամյա օգտագործման չլինի)
- Աղբի տոպրակ, ձեռնոց
- Անկողնու սպիտակեղեն. սավան, ծածկոց, բարձի երես , անհատական քնապարկ, կարիմատ, գիշերազգեստ
- Ատամի խոզանակ, մածուկ, սրբիչ, անձեռոցիկ, սանր
- Սպորտային կոշիկներ՝ հարմար քայլելու համար
- Տաք հագուստ, գլխարկ, ձեռնոց
- Գնդակ, ինտելեկտուալ խաղ, սիրելի գիրք
Ծրագիր
Նոյեմբերի 23
09:00` մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից
11:00` Ելփին, այցելություն դպրոց,շրջայց
12:00` ելփինցիների հետ շրջայց գյուղում, համատեղ բարձունքի հաղթահարում, համատեղ ընթերցումներ
14:30` Ճանապարհ դեպի Արատես
15:30` Արատես, ճաշ
16:30` տարածքի խնամք, խոտերի հավաքում, մաքրություն
18:30` ընթրիք
19:30` զրույցներ, ինտեկելտուալ խաղեր, օրվա ամփոփում
Նոյեմբերի 24
08:00` վերկաց, հիգիենայի ժամ
09:00` առավոտյան մարմնամարզություն, ընդհանուր պարապմունք
10:00` նախաճաշ
10: 30` շրջայց դպրական կենտրոնի տարածքում
11:30` աշխատանքներ դպրական կենտրոնում . մաքրություն
13:00` ճաշ, իրերի հավաքում
14:30` Եղեգիս . շրջայց գյուղում
15:30` վերադարձ Երևան
17:30` ժամանում Երևան
Комментариев нет:
Отправить комментарий