Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:
Մի երեկո թագավորն ասում է.
— Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:
— Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:
Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:
Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին:
Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաքով:
Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.
— Ա’յ որդի, ի՞նչ ես անում:
Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.
— Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:
Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.
- Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:
Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում
է շարունակել հաշվառումը:
Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճուղը:
1.Բնութագրի՛ր խորհրդատուին:
2.Քո կարծիքով ի՞նչ կանի կամ կասի թագավորը երբ տեսնի կույրերի քանակը:
3.Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմությունը:
Комментариев нет:
Отправить комментарий