Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքներ.
- ,,Բարեկամություն,,. մեկօրյա ճամբար Կառնուտում: Պատրաստել եմ ծրագիրը, դասավանդողների և սովորողների խմբի հետ իրականացրել ենք վերապատրաստում: Արդյունքներն ամփոփել եմ հաշվետվությունում:
- Համակարգել և հավաքել եմ դասվարների, տեխնոլոգների, երաժիշտների և կազմակերպիչների վերապատրաստման միասնական ծրագիր:
- Ըստ ծրագրի աշխատել եմ նաև հոկտեմբերի 11-12-ին՝ ոչ աշխատանքային օրեր:
- Հավաքել եմ վերապատրաստման արդյունքները, լուսաբանումները՝ 1, 2
- Պատրաստել եմ վերապատրաստումների հաշվետվություն, որը ներկայացրել եմ մասնաժողովին:
- Նելի Արղությանի հետ աշխատել եմ դաստիարակների հնգօրյա վերապատրաստման ծրագրի, ընթացքի վրա, հավաքել լուսաբանումները:
- Միջին դպրոցի կազմակերպիչների հետ իրականացրել եմ հայրենագիտական ճամփորդություն Վերնաշեն-Սպիտակավոր-Շատիվանք-Արատես երթուղով, պատրաստել եմ ,,Ընթերցում ենք Սպիտակավորում,, նախագիծ(ընտրել ընթերցման նյութեր, թերթոններ հավաքել, Տիար Բլեյանի օգնությամբ իրականացրել). Արատեսյան. Նոր աշխարհ հայտնաբերելու պես:
- Մասնախմբի հոկտեմբերյան պարապմունք. կազմել եմ ծրագիր և վարել սեմինար պարապմունք :
- Մասնակցել եմ ըստ աշխատակարգի նախատեսված սեմինար-պարապմունքներին, մեդիաուրբաթներին, համերգներին, գրական ակումբի պարապմունքներին, մարզական պարապմունքներին, մանկավարժական ակումբին:
- Կազմել եմ 6-8-րդ դասարանների հայոց լեզվի ֆլոշմոբի առաջադրանքները և ստուգել ներկայացված 50 պատասխանները:
- Սովորողների հետ սկսել են ,,Պատուհան,, թարգմանչական ամսագրի աշխատանքները նախագծային շաբաթվա ընթացքում, հրապարակել ենք յոթ թարգմանություն:
- Մանկավարժական ճամբարի ընթացքում աշխատել եմ Թումանյանի ստեղծագործությունների փաթեթի հավաքման վրա, որը թերի է և շարունակվելու է հաջորդ օրերին:
- Յուրաքանչյուր հինգշաբթի սովորողների հետ իրականացրել ենք միջավայրի մաքրման աշխատանքներ Միջին դպրոցի բակում:
- Ընթացիկ այլ աշխատանքներ:
Իրականացրած նախագծեր
Комментариев нет:
Отправить комментарий