Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք
Ու ես ուզում եմ 20 տարեկան դարձած «Լուսապասակ»-ի 2018-ի հոկտեմբերի 5-ի համարում Արթուր Շահնազարյանի «Հայրենիք և ազատություն» հրապարակումը շարունակել իմ բլոգում՝ որպես իմ 1482-րդ գիր-պատում։ Իսկ կոմիտասագետ-հայագետ-կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի, ումից, գիտեք, ակնածում եմ, հրապարակումը, սրտի խոսքը, անպայման կարդացեք։
Հզոր ու նոր հայրենիքը լիարժեք է դառնում մեր ազատության իրացմամբ, մեր, յուրաքանչյուր անհատականության տաղանդի բացահայտմամբ ու դրսևորմամբ, իմ պատանի բարեկամ,- կդիմեր այսպես Հովհաննես Թումանյանը։
Քանի՞ գյուղ-բնակավայր ունի Հայաստանը, ոնց հաշվես՝ 1000-ը չի գերազանցի… Անցնենք յուրաքանչյուրով, հաշվենք։ Քանի՞ սար ու ձոր, գետ ու գագաթ… քայլե՛ք, չափե՛ք… Քայլքով-հեծանվով-ուսապարկով Հայաստանն անցնելու ժամանակն է ձեր-մեր, այնպես, որ մեզանից հետո մաքուր լինի մեր ճաապարհը… Քայլեք, ուսապարկից հանեք ձեր ձեռնոց-տոպրակը ու հավաքեք․․․
Իստակ-մաքուր Հայաստանը մեր այսպիսի հայրենագիտական քայլքով-ճանաչումով կհաստատվի։ Ես ուզում եմ այսպիսի քայլքի ճանապարհ բոլոր ձորակներում լինել ու․․․ լողալ ջրերում բոլոր, բոլոր գագաթներից նայել, գիտենալ՝ ինչ կա սարի այն կողմում․․․
Հայրենագիտությունն ինձ համար հոմանիշն է հանրակրթության․․․ Գարեգին Սրվանձտյանցի ուղենիշը։ Ես ու Արթուրը Շահնազարյան առանց մեզ պատող սարսուռի այս անունը չենք տալիս… Ես ուզում եմ ձեզանից յուրաքանչյուրին հնարավորություն տալ, կազմակերպել ձեր ուսումն այնպես, որ մեկ շարք խաղողի որթի-վազի, մի անկյուն պտղատու այգու, մի ափ պուրակի պարտիզպան-այգեպանը դառնաք։ Ես ապրում-գործում եմ համոզումով, որ երկրագործությունն է ուղիղ ճանապարհը նոր-հզոր-ազատ հայրենիք ունենալու՝ որպես յուրաքանչյուրիս նախընտրած բակավայր․․․

Ես ուզում եմ այս պահից, միասին, ձեզ հետ ստեղծել «Հակաբացիլ Կոմիտաս» ու «Հակաբացիլ Թումանյան» ժողովածուներ, ունենալ դրանք մեր ճամփորդական պայուսակի մեջ՝ որպես ճաշակի աղբահավաքներ, ու տարածել մեր հայրենագիտական քայլքով, Հայաստանով մեկ․․․
«Այսօր, երբ մերն է միայն մեր պատմական սուրբ հայրենիքի մեկ տասներորդ մասը, ստիպված ենք վերադառնալ 1878թ․և կրկին հայտնաբերել հայրենիքը, էպոսը, երկրագործ ոգին, հայտնաբերել անհիշելի ժամանակներից՝ Արարչի կողմից մեզ տրված հարազատ երկինքը՝ Կոմիտասին»․․․ Մնացածը դուք գիտեք, իմ պայծառ բարեկամներ․․․ Ես ուզում եմ, որ դուք արևի նման նայեք աշխարհին․․․»։
Կրթահամալիրի տնօրենի 1482-րդ գիր

Комментариев нет:
Отправить комментарий