вторник, 20 ноября 2018 г.

Նոյեմբերյան վերապատրաստումների հաշվետվություն

Վերապատրաստման օրացույցի համաձայն նոյեմբերի 7-9-ը կրթահամալիրում տեղի ունեցավ դասվարների, տեխնոլոգների, կազմակերպիչների, երաժիշտների վերապատրաստման հերթական փուլը: Վերապատրաստման այս փուլին մասնակցել է 3 դասավանդող՝ Արագածոտնի Ծաղկաշեն գյուղից և Շիրակի մարզի Ազատան գյուղից: Գիշերակացով մնալու համար դիմել է մեկ մասնակից, ով հյուրընկալվել է Հյուսիսային դպրոցի կրթական փոխանակումների կացարանում:

Մասնակիցներն ըստ մասնագիտությունների

  • 2 դասվար
  • 1 տեխնոլոգ, ով նաև դասավանդում էր հասարակագիտություն, և Ծաղկաշեն դպրոցի տնօրենն էր: 
Կազմել եմ միասնական ծրագիր, բայց մասնակիցների քիչ լինելու պատճառով, վերապատրաստումը կազմակերպվեց մի փոքր այլ կերպ: 
Նոյեմբերի 7-ին վերապատրատվողների հետ եղել ենք Հյուսիսային դպրոցում, մասնակցել առավոտյան ընդհանուր պարապմունքին, քննարկել կազմակերպումը, ներկայացրել եմ վերապատրաստման ծրագիրը, դպրոց-պարտեզ մոդելը, կայքը, ,,Դպիր,, ամսագիրը, ,,Բարեկամություն,, բլոգը: Մասնակիցներին փոխանցել եմ հոդվածների, ուսումնական նյութերի հղումներ: 
Դասվարները վերապատրաստվել են Հյուսիսային դպրոցում՝ Մարինե Մխիթարյանի, Մանուշակ Աբրահամյանի, Կարինե Խառատյանի դասարաններում:  Առաջին օրը եղել են երեք դասարաններում, մասնակցել  հեղինակային կրթական ծրագրի կազմակերպմանը: Երկորդ օրը Մարինե Մխիթարյանի դասարանի հետ մասնակցեցին քաղաքային ճամփորդության՝ ծանոթանալով ճամփորդությամբ ուսուցում բաղադրիչին: Երրորդ օրը բոլոր վերապատրաստվողները մասնակցեցին առավոտյան ժամերգությանը և ,,Ուսումնական մառանի,, բացմանը Հյուսիսային և Արևմտյան դպրոցներում: Իսկ օրվա վերջում՝ կարճ քննարկման-ամփոփման ժամանակ, տիար Բլեյանը հանձնեց վկայականները: 
Տեխնոլոգը՝ Արթուր Զաքարյանը, մասնակցել է տեխնոլոգիական աշխատանքների կազմակերպմանը՝ Մարիամ Աղաբաբյանի արվեստոցում,պարտիզապուրակային աշխատանքներին, Միջին դպրոցի ցուցահանդեսի պատրաստմանը և բացմանը, եղել է Ագարակում, Արևմտյան դպրոցի մառանում: Նաև որպես հասրակագետ մասնակցել է Վարդան Կարապետյանի դասերին՝ մասնագիտական խորհրդատվություն ստացել, ծանոթացել ,,Սարալանջի,, նախագծին: Իրեն հետաքրքրում էին նաև դպրոցի ղեկավարմանը վերաբերող մի շարք հարցեր(սննդի կազմակերպում, մեդիամիջոցների օգտագործում ուսուցման գործընթացում և այլն): 
Մասնակիցները գոհ էին կազմակերպումից, վերապատրաստումից և համարում էին արդյունավետ: Պայմանավորվել ենք առաջիկայում այցելել Ծաղկաշենի դպրոց:
Խնդիրներ
Մասնակիցների քիչ լինել, կարծում եմ, դա կապված էր վերապատրաստումից առաջ նորից չհիշեցնելու հետ՝ նամակով կամ զանգով: Նախնական գրանցված է եղել վեց մասնակից, որից երեքը ,ըստ վերապատրաստման օրացույցի, իրենց ցանկությամբ տեղափոխվեցին դեկտեմբեր ամիս:
Առաջարկություններ

  • զանգել մարզպետարանների կրթության բաժիններ, նախապես հիշեցնել: Այս աշխատանքն ընթացքի մեջ է:
  • զանգել նախորդ ամիս գրանցված երեք մասնակիցներին
  • նամակներ ուղարկել գործընկեր դպրոցներին
  • բոլոր կրթական փոխանակումների ծրագրով իրականացված ճամփորդությունների արդյունք համարել վերապատրատման համար դիամած մասնակիցների թիվը
Դեկտեմբերյան վերապատրաստման ծրագրում ընդգրկված է նաև գրադարավարների վերապատրաստման բաղադրիչը: 
Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում՝ նոյեմբերի 19-23, ծրագիր . Մասնակցում է 15 դաստիարակ Լոռու և Արմավիրի մարզերից: 

Комментариев нет:

Отправить комментарий