среда, 21 ноября 2018 г.

Էջեր Վահան Տերյանի կյանքից

Վահան Տերյանի առաջին այցելությունը Հովհաննես Թումանյանին

Այսօր գնացել էի Հովհ.Թումանյանի մոտ «Իլյա Մուրոմեցի» թարգմանությունը վերցնելու և մի բան հարցնելու: Որովհետև պատահմամբ ընկա նրա մոտ, ուստի ոտանավորներս էլ հետս էին: Նա հետաքրքրվեց և կարծում եմ նրա կարծիքները քեզ համար անհետաքրքիր չեն լինի, ուստի ուզում եմ համառոտ կերպով քեզ հայտնել մեր խոսակցության բովանդակությունը: Նախ և առաջ ընդհանուր տպավորությունը. մտնում եմ մի շքեղ կաբինետ, ուր երեք շկաֆ կա և մի գրքակալ լիքը գրքերով և` ընտիր գրքերով: Կաբինետը ճաշակավոր է և տպավորիչ, մանավանդ որ չես սպասում այդպիսի բանի հանդիպելու հայ-գրողի, բանաստեղծի մոտ:


Գնացել էինք Սաթենիկի հետ: (Գրող Մադաթ Պետրոսյանի կինը):

Ընդունեց շատ սիրալիր: Մոտս էին Հովհաննիսյանի բանաստեղծությունները, որի մասին շատ խոսեցինք: Ես հայտնեցի այն միտքը, որ ես ավելի լավ կարծիքի էի այդ բանաստեղծի մասին, նախքան այդ ժողովածուն կարդալը: Նա համաձայնեց: Ապա տեսնելով ոտանավորներիս տետրն` ասաց, որ իրան ավելի է հետաքրքրում այդ «նոր բանաստեղծի տետրը»:

Պետք է նկատեմ, որ ես քաշվում էի, մանավանդ որ, չնայած իր պարզության, նա իմ վրա տպավորություն գործեց: Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ: Գուցե հասա՞կը, կամ հենց այն հանդարտ պարզությո՞ւնըչգիտեմ:

Նա սկսեց թերթել տետրս: Սաթիկը շուտով գնաց: … Մնացինք ես ու Թումանյանը:

«Մի բան, որ իմ առաջին պահանջն է սկսնակ գրողից, - ասաց նա, - դա այն է, թե արդյոք մի ինքնուրույննոր բան բերո՞ւմ է այդ մարդը, կամ ցույց տալի՞ս է նշաններ այդ ունենալու: Ձեր վերաբերմամբ պետք է պատասխանել դրականապես: Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքերի հետ չեք խաղում: (Օրինակ է բերում Ահարոնյանին, որը խոսքերի հետ խաղում է և դրանով կորցնում է երեք քառորդը իր ունեցածի): Հետո խոսում է արվեստի վրա ունեցած իր կարծիքների մասին և վերջացնում է նրանով, որ ասում է. - «Ես ուրախությամբ ողջունում եմ ձեր մուտքը գրական ասպարեզ - բարո՛վ եկաք»:

Ապա խորհուրդ է տալիս նշանակություն չտալ զանազան թերթերի խոսքերին` գովասանական, թե վատաբանական լինենք նոքամիևնույն է:

- Դուք, - ասում է նա, - ավելի լավ եք սկսում, քան մենք: Ես նկատում եմ, որ այստեղ մեղավորը ժամանակն ու պայմաններն են: Ընթերցողի համար դա նշանակություն չունի, - նկատում է նա, - երբ իբր ընթերցող վերցնում եմ մի գիրք, ուզում եմ, որ նա բավարարություն տա իմ պահանջներին, ես պարտավոր չեմ հաշվի առնելու նրա ստեղծագործության պայմանները: Հետո խոսեցինք այլ խնդիրների մասին, որ կհաղորդեմ բերանացի: Մի քանի տեղին ու նուրբ նկատողություններ արեց, որ ես աչքի առաջ կունենամ: Իհարկե:

Համենայն դեպս երևում է, որ խելացի և տաղանդավոր մարդ է:

Ի միջի այլոց խոսեցի մեր ալմանախի և երևակայիր, ասում է, որ իրենց մեջ էլ միտք է հղացել մի այդպիսի գործ սկսելու և արդեն կազմել են պոլսեցի և ռուսահայ գրողների ցուցակը, որ պիտի մասնակցեն: Արդյոք սա չի՞ խանգարի մեր գործին: Համենայն դեպս կոնկուրենցիայի խնդիր է ծագում:

Հյուրասիրեց թեյով:

Շտապում էի, այնպես որ շատ չնստեցի, թեև առանց այդ էլ արդեն մեկ ու կես [ժամ] տևեց մեր խոսակցությունը»:
Աղբյուրը

Комментариев нет:

Отправить комментарий