Մեր բնկավայրերի մասին կան շատ պատմություններ: Այդ պատմությունները բացատրում են , թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը՝ ժայռի, աղբյուրի, ձորի, լեռան և այլն: Նման պատմությունները անվանում են ավանդություններ, զրույցներ: Ավանդությունները բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, պատմում հետաքրքիր դեպքերի մասին:
Հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալիս՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար։ Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ։ Մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու։
Աստված տեսնելով այդ, պատժում է եղբայրներին, նրանք քարանում են, դառնում են լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։
Աստված տեսնելով այդ, պատժում է եղբայրներին, նրանք քարանում են, դառնում են լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։
Մարութա սարի պաշտամունքը խիստ զայրացնում է Անդոկին, և նա Մարութա սարին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, որի պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։
Մթնաձորում միշտ թուխպ ու անձրև է լինում։ Ժամանակին մի սիրուն աղջիկ է եղել, երբ ծիծաղել է, չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, երբ լաց է եղել, անձրև է եկել։ Դևերը հափշտակում են նրան, տանում Մթնաձորի ամենամութ տեղը, ուր ոչ արևի լույս է ընկնում, ոչ էլ կենդանի շունչ։ Աղջիկը գերության մեջ անընղհատ լալիս է, որից էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Իսկ մեկ-մեկ էլ, երբ քնած ժամանակ երազում ծիծաղում է, Մթնաձորը պարզվում է, լուսանում։
Սև լճի ջրի կեսը ժամանակին եկել խմել է քառասուն գլխանի մի վիշապ, հետո պառկել, հանգստացել է, որ մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի լիճը։ Աստծո հրամանով սարերը մոտեցել են իրար, վերցրել են լիճը, բարձրացրել, հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ, ջուր խմել, ծարավից ճաքճքել է, տրաքել, ցրիվ եկել։
Ապարան: Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի /անպարան/ կախված էր Գրիգոր Լուսավորչի արատասուքով լի կանթեղը: Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում: Սակայն այնտեսանելի է ազնիվ ու արդար մարդկանց: Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան:
Արզնի: Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագավոր Շամիրամի միջև: Այդ ճակատամարտում Արան զոհվում է: Շամիրամը հրամայում է իր զինվորներին գտնել Արայի դիակը, քանի որ, բացի Շամիրամից , ոչ եք չէր ճանաչում Արային, զինվորները իրենց գտած դիակները բերում են , որ նա զննի: Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. ,,Առ զննի,,: Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչ ել Արզնի:
Առաջադրանք
Հիշեք որևէ ավանդություն, որ լսել եք մայրիկից, հայրիկից կամ այլ բարեկամից:
Գտե՛ք ձեր բնակավայրի հետ կապված որևէ ավանդություն:
Комментариев нет:
Отправить комментарий