Անտառի եզրին երկու եղևնի էր աճել: Մեկը դարձել էր գեղեցկուհի.
բարձր էր, բարեկազմ, սաղարթախիտ: Նրա ընկերուհին համեստորեն մի կողմ էր քաշվել. գեղեցիկ
չէր, ոչ էլ բարեկազմ, ճյուղերն էլ՝ այս կողմ-այն կողմ ցցված: Գեղեցկուհի եղևնին հպարտանում
էր ու կարծում, թե իրենից լավն ու խելացին ողջ աշխարհում չկա:
Եկավ ձմեռ: Մարդիկ սկսեցին անտառ գալ փայտի: Մի անգամ էլ
նրանք կտրեցին ծուռումուռ ծառը: Գեղեցկուհի
չարակամորեն ասաց.
-Ահա տեսնում ես, ես այդպես էլ գիտեի, որ նրանք ուզում են
կտրել քեզ, նրանք չէին համարձակվի ինձ ձեռք տալ. Ես ամբողջ անտառի զարդն եմ:
-Կապրենք, կտեսնենք,-ասաց մյուս եղևնին,- ժամանակը ցույց
կտա:
Եվ ժամանակը ցույց տվեց: Ամանորից հետո նրանք հանդիպեցին
աղբահորում: Հպարտ գեղեցկուհին սկսեց արտասվել ու բողոքել մարդկանց այն պատճառով, որ
նրանք կտրել են տոնի համար, հետո դեն նետել: Ծուռումուռ եղևնին հանգստացրեց նրան.
-Իզուր ես բարկանում: Դու պետք է դա կանխատեսեիր: Աշխարհում
ուրիշներին օգտակար լինելուց ավելի հաճելի բան չկա: Դու դժգոհում ես, որովհետև հիասթափվել
ես, դու քո մասին մեծ կարծիք ունեիր, այնքան էիր հպարտանում քո գեղեցկությամբ, որ երբ
հույսերդ չարդարացան, հիասթափվեցիր ու տխրեցիր: Իսկ ես մտածում էի ՝ ինչ կարող է և
ինչ չի կարող լինել: Ես այնքան էլ չեմ հիասթափվել, դրա համար էլ երջանիկ եմ:
-Դու երջանի՞կ ես: Դու տգեղ ես և այն էլ աղբահորում ու երջանի՞կ
ես,- բղավեց գեղեցկուհին:
-Այո,-հանգիստ շարունակեց մյուսը,-սկսած այն պահից, երբ ինձ
կտրեցին, ես չեմ դադարել օգտակար լինել. Ես ուշենիշ էի փողոցի եզրին, մարդկանց ճանապարհ
էի ցույց տալիս, ինձ երջանիկ էի զգում, իսկ հիմա ավելի երջանի եմ:
-Ինչո՞ւ:
-Իմ մոտով բազմաթիվ մարդիկ էին անցնում, մի տղա ամեն անգամ
հանգստանում էր ինձ մոտ: Ես էլ ամեն օր հետևում
էի, թե երբ է հասնելու ինձ մոտ՝ ճանապարհից հանգստանալու: Մենք միմյանց ընտելացել էինք,
ընկերացել իրար հետ: Ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ ամեն հանդիպումից:
Ես երջանիկ էի:
-Կուզեի քո փոխարեն լինել: Ինչի՞ս է պետք գեղեցկությունս:
Այն ժամանակ էլ այն ոչ ոքի համար օգտակար չէր:
-Նայիր,- ընդհատեց նրան ծուռումուռ եղևնին,- ահա այն տղայի
հայրն է մոտենում:
Տղամարդը, տեսնելով երկու եղևնիները, մտածեց. ,,Ի՜նչ լավ է: Երկու եղևնի
գտա, երևի բավական է վառարանը վառելու համար,,:
Տունը, ուր նրանց բերեց տղամարդը, մի քանի օր էր չէր տաքացվում:
Տղան էլ հիվանդ էր:
-Հիմա արդեն տաք
կլինի,- ասաց հայրը՝ կտրելով գեղեցիկ եղևնու ճյուղերը:
Եվ ծուռումուռ եղևնին լսեց՝ ինչպես գեղեցկուհին շշնջաց.
,,Վերջապես ես էլ եմ երջանիկ,,:
Комментариев нет:
Отправить комментарий