суббота, 6 декабря 2014 г.

Ավանդապատումների բույսերի մասին

Ձմերուկ։ Գագիկ թագավորի ծառաները պալատի առջև մի օձ են տեսնում, որն անհանգիստ գետնին է քսում իր եղջյուրները։ Թագավորն իմանում է այդ և հրամայում կտրել օձի եղջյուրները։ Երբ կտրում են եղջյուրները, օձը հանգստանում է և գոհ հեռանում։
Ժամանակ անց օձը կրկին է հայտնվում պալատի մոտ, բերանից մի կորիզ գցում գետնին և անհայտանում։ Գագիկ թագավորը խորհուրդ է տալիս կորիզը թաղել հողում և հետևել դրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Թագավորն ու պալատականները չեն համարձակվում այդ անծանոթ պտուղն ուտել։
Որոշում են այն փորձել մի մահամերձ ծերունու վրա։ Պտուղից մի կտոր են կտրում և տալիս ծերունուն։ Ծերունին պտուղն ուտում է թե չէ, անմիջապես կազդուրվում է, երիտասարդանում։ Գագիկն ու իր պալատականները ուտում են պտուղի մնացած մասը, իրենք էլ են կազդուրվում և ջահելանում։ Այդ օրվանից այդ պտուղի անունը դնում են չմեռուկ (= չմեռցնող), որը հետագայում բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։

Խաղողի որթ։ Հրեշտակը հյուր է գալիս Աբրահամի1 տուն։ Տանը ուտելու բան չի լինում, Աբրահամը ստիպված մորթում է հորթը։ Երեկոյան, երբ կովը նախրից վերադառնում է, բառաչելով փնտրում է հորթին։ Ձայնն ընկնում է հրեշտակի ականջը։ Նա պատվիրում է Աբրահամին՝ բերել հորթի կաշին ու ոսկորները։ Աբրահամը բերում է, բայց հորթի ազդրոսկրը չի գտնում։ Հրեշտակն օրհնում է, հորթն իսկույն կենդանանում է և ոտի կանգնում։ Քիչ անց Աբրահամը գտնում է նաև հորթի կորած ոսկորը և բերում հրեշտակի մոտ։ Հրեշտակը պատվիրում է Աբրահամին ոսկորը թաղել այգում։ Աբրահամը այդպես էլ անում է։ Մեկ տարի անց հորթի ոսկորից բուսնում է խաղողի որթը։

Առաջադրանք 
Համացանցից գտիր ավանդապատում որևէ բույսի մասին: Սովորի՛ր պատմել: 

Комментариев нет:

Отправить комментарий