Հերթական ճանապարհորդությունը, որին վաղուց էի սպասում: Սպասում էի, որովհետև այդ վայրերում չէի եղել, իսկ նորը ճանաչելը նոր հաճույք է պատճառում:
Դե նախապատրաստական աշխատանքներ, երբ թվում էր ամեն ինչ կարգին է և լավ է արված: Բայց ամեն դեպքում եղանակը կառավարել չենք կարող: Իսկ եթե ճամփորդ ես , ուրեմն պետք է ճամփորդես ցանկացած եղանակի: Դա մի փոքր գրավչություն է առաջացնում:
Առավոտյան սովորականի պես հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Հորդառատ անձրև էր, մոտեցավ մեքենան, անձրևը չէր դադարում: Առաջին հայացքից թվում էր ՝ եղանակը ,,հարամ,, է անում մեր ճանապարհորդությունը, բայց՝ ոչ: Հակառակի պես բոլորը հրաշալի տրամադրություն ունեին:
Հասանք Աշտարակ: Անձրևն ավելի հորդառատ դարձավ:
Աշտարակը հայտնի է իր հինգ եկեղեցիներով: Առաջին եկեղեցին Սուրբ Մարիանեն է: Հիշեցի, որ այս եկեղեցում եղել եմ երկու տարի առաջ՝ Դիջիթեքի օրերին, չափազանց պատահաբար: Ինձ պատասխանատու էին նշանակել Ասկերանից ժամանած փոքրիկ խմբի համար: Մի շարք այցելություններից և սեմինարներից զատ, այցելությունների օրերից մեկը տրամադրվեց ճամփորդությանը: Եկանք Օշական, իսկ հետո Սուրբ Մարիանե : Հետաքրքիր օր հրաշալի մարդկանց հետ, բայց այս մասին կպատմեմ մի ուրիշ անգամ:
Անձրևը թույլ չտվեց լաբ ուսումնասիրել եկեղեցին, բայց կարծում եմ սա այժմյան
Աշտարակում ամենամեծ և ամենաբանուկ եկեղեցին է: Ներսում բավականին մարդ կար /եղանակը չէր խանգարել/, բոլորն աղոթում էին, մոմ վառում, եկեղեցին ապրում և շնչում էր:
Հաջորդ եկեղեցիները Կարմրավոր , Սպիտակավոր և Ծիրանավորն էին: Լսեցի միևնույն երիտասարդին սիրահարված երեք քույրերի պատմությունը և այս երեք եկեղեցիների հետ միացած առասպելը: Պետք է ասեմ, որ այդպես էլ չհիշեցի ր չկարողացա տարբերել այդ երեք եկեղեցիները, դրանցից երկուսը կիսաքանդ էին , իսկ մեկը գործող էր, բայց փակ: Հետաքրքիրն այն էր, որ եկեղեցու վրա հեռախոսահամր էր գրված, երբ զանգեցինք մի կին եկավ և բացեց:
Զարմանալի և հետաքրքիր շարվածք ունեցող եկեղեցիներ էին մյուս երկուսը, ափսոս ՝ չէին վերականգնում: Իսկ այս շարքից վերջին եկեղեցուց հրաշալի տեսարան էր բացվում:
Շրջելուց և մի լավ թրջվելուց հետո գնացինք վերջին՝ հինգերորդ եկեղեցին՝ Սուրբ Սարգիսը, որը գտնվում էր բարձր հարթակի վրա: Եկեղեցի այդպես էլ չկարողացանք մտնել, որովհետև այն փակ էր: Բայց բակից երևում էր հսկայական ձորը, գետը, մի խոսքով գեղեցիկ տեսարան էր բացվում: Խոսքերով չեմ կարող նկարագրել, բայց շատ նման էր Բջնիի կիրճին:
Մի լավ վզբզելուց, թրջվելուց, խաղալուց, ցեխոտվելուց հետո, հոգնած , բայց երջանիկ վերադարձանք տուն:
13.12. 2014

Комментариев нет:
Отправить комментарий