1
Իսկ դու գիտե՞ք, որ ձմռանը Ռուսաստանում շատ ձյուն է լինում: Այնպես պատահեց, որ մի անգամ ձիով մտա Ռուսաստան: Սաստիկ ձմեռ էր, գնում եմ, գնում եմ, իսկ շուրջս միայն ձյուն է: Ուրիշ ոչինչ, ո՛չ գյուղ, ո՛չ էլ քաղաք:
Իսկ դու գիտե՞ք, որ ձմռանը Ռուսաստանում շատ ձյուն է լինում: Այնպես պատահեց, որ մի անգամ ձիով մտա Ռուսաստան: Սաստիկ ձմեռ էր, գնում եմ, գնում եմ, իսկ շուրջս միայն ձյուն է: Ուրիշ ոչինչ, ո՛չ գյուղ, ո՛չ էլ քաղաք:
Մեկ էլ մի ցից երևաց: Հոգնած էի: Ձիս կապեցի ցցից, ինքս էլ պառկեցի հենց ձյան վրա ու քնեցի: Առավոտյան արթնացա ու ինչ տեսնեմ. շուրջս փոքրիկ քաղաք է ու ձիս չկա: Գլուխս բարձրացի ու տեսա, որ ձիս կախված է զանգակատան խաչից: Կախվել է , քացի-քացի է տալիս ու կամաց վրնջում:
Ես, իհարկե, ինձ չկորցրի, դիպուկ մի կրակոցով կտրեցի սանձափոկը, ձիս ցած ընկավ ու ես շարունակեցի ճամփաս:
Զարմանալի երկիր է Ռուսաստանը: Ձյունն այնտեղ այնքան շատ է լինում, որ հաճախ իր տակ թաղում-թաքցնում է գյուղեր, քաղաքներ և նույնիսկ բարձրաբերձ զանգակատներ:
Լավ էր, որ այդ գիշեր ուժեղ ձնհալք էր, թե չէ ես երբեք ռուսական զանգակատուն և ռուս բնակիչներ չէի տեսնի:
2
Մի անգամ ինձ վրա կատաղած շուն հարձակվեց: Ես փախա՝ ինչքան ուժ ունեի: Ինչպես հայտնի է կատաղած շան կծելուց ահավոր տհաճություններ են լինում, այդ էր պատճառը, որ վազում էի ամենամեծ արագությամբ: Սակայն բրդոտ ու ծանր մուշտակս ինձ շատ էր խանգարում: Հանեցի այն, դեն նետեցի ու սլացա արագավազորդի պես: Շունը կատաղությամբ նետվեց մուշտակիս վրա: Քիչ անց ծառաս էր վերցրել մուշտակս ու կախել պահարանում: Հաջորդ առավոտյան նա բացեց սենյակիս դուռը ու տագնապահար ճչաց:
-Օգնեցեք, Ձեր մուշտակը կատաղել է:
Եվ դա ճիշտ էր: Պահարանում պահվող իմ բոլոր կոստյումները ճմռթված ու պատառոտված էին: Ես ճանկեցի հրացանս ու կրակեցի մուշտակիս վրա: Այդ օրվանից նա խաղաղվեց և ես հիմա առանց վախենալու եմ հագնում մուշտակս:
3
Մի անգամ պատերազմի օրերին, ես առաջինը ներխուժեցի թուրքական բերդաքաղաք: Ես դուրս վռնդեցի բոլոր թուրքերին և ձիս քշեցի դեպի ջրհորը, որպեսզի ջուր տամ նրան: Ձիս խմում-խմում և ոչ մի կերպ չէր հագենում: Այդ պահին թիկունքից ինչ-որ ճողփյուն լսեցի: Շրջվեցի և տեսա, որ ձիուս հետևի մասը չկա: Նրա խմած ամբողջ ջուրը դուրս էր թափվում հետևից: Այդ էր պատճառը, որ ձիս խմում-խմում և չէր հագենում: Այդ պահին վրա հասավ իմ զինվորներից մեկը ու բացատրեց կատարվածը: Պարզվեց, որ բերդը ներխուժելու պահին թուրքերը թափով ծածկել են դարպասները և խըրթ , կտրել ձիուս կեսը:
-Իսկ ո՞ւր է մյուս կեսը ,-անմիջապես հարցրի ես:
-Արածում է հովտում,- պատասխանեց զինվորը:
Ես բռնեցի ձիուս երկրորդ կեսը, կպցրեցի առաջինին ու կանչեցի գնդի բուժակին: Նա մեծ վարպետությամբ կարեց երկու կեսերը դափնե բարալիկ շիվերով և ձիս դարձավ ավելի լավը , քան առաջ էր:
Հեղինակ՝ Է. Ռասպե
Առաջադրանք
1. Գրիր տրված բառերի բացատրությունը: Կարող ես օգտվել էլեկտրոնային բառարանից:
Սաստիկ-
զանգակատուն-
սանձափոկ-
արագավազորդ-
տագնապահար-
2. Վերնագրի՛ր երեք հատվածները:
3. Որ հատվածը քեզ դուր եկավ, ինո՞ւ:
3. Բնութագրիր բարոն Մյուխահուզենին:
Առաջադրանք
1. Գրիր տրված բառերի բացատրությունը: Կարող ես օգտվել էլեկտրոնային բառարանից:
Սաստիկ-
զանգակատուն-
սանձափոկ-
արագավազորդ-
տագնապահար-
2. Վերնագրի՛ր երեք հատվածները:
3. Որ հատվածը քեզ դուր եկավ, ինո՞ւ:
3. Բնութագրիր բարոն Մյուխահուզենին:
Комментариев нет:
Отправить комментарий