Զվարճալի տոն՝ կիրակի երեկոյան,
Լիովին վայելեցինք. որովհետև,
Արթնացանք, երբ մեծ արևը
Պատուհանի ապակու կենտրոնում է
Կանգնում: Տիկին Անդրեասը,
Մեզ հրավիրել են այգում նախաճաշելու:
Առանց շտապելու, մենք հավաքվել ենք տան մոտ,
Սեղանը բացված էր, և խոտի վրա
Շլացնում էին փայտյա աթոռները՝
Տասներկու ծառերի խիտ ստվերում:
Վարդագույն, ինչպես հնդկահավի միսը:
Սեղանին՝ սրճեփ նեղ շրջապատում,
Աղաման, հացաման, գավաթ և ափսե:
Կրտսեր Անդրեասը՝ կապիտանի զգեստով,
Թերթ է կարդում և մեզ սպասում:
Ահա ես հագնված եմ և մոտենում եմ սեղանին:
Եվ հանկարծ դեմ առ դեմ կանգնում եմ
Անդրեասին և սեղանի բարիքներին,
Բարձր ծառերին, խոտին,
Երգող թռչուններին՝ գմբեթարդ երկնքում,
Կանաչի, կարմիրի, ճերմակի, դեղինի,կապույտի:
Կենդանի աշխարհի ամբողջ բազմազանությանը:
Անդրեասը սուրճ է խմում և սկսում.
-Մի՞թե չեք լսել, Ալի խանը,
Նորից ամուսնանալ է որոշել: Իսկ ես
Այդ ընթացքում քաղաքի սառը օդն եմ խմում:
Եվ թոքերումս լեռների ամբողջ թարմությունն է:
Եվ չեմ լսում՝ ինչ է նա ասում:
Հետո գալիս է ավագ զույգը,
Իսկ ես այդ ժամին հափշտակված եմ դիտելով
Երկհարկանի առանձնատնից երևացող տեսարանը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթև Աբրահամյանի:
Լիովին վայելեցինք. որովհետև,
Արթնացանք, երբ մեծ արևը
Պատուհանի ապակու կենտրոնում է
Կանգնում: Տիկին Անդրեասը,
Մեզ հրավիրել են այգում նախաճաշելու:
Առանց շտապելու, մենք հավաքվել ենք տան մոտ,
Սեղանը բացված էր, և խոտի վրա
Շլացնում էին փայտյա աթոռները՝
Տասներկու ծառերի խիտ ստվերում:
Վարդագույն, ինչպես հնդկահավի միսը:
Սեղանին՝ սրճեփ նեղ շրջապատում,
Աղաման, հացաման, գավաթ և ափսե:
Կրտսեր Անդրեասը՝ կապիտանի զգեստով,
Թերթ է կարդում և մեզ սպասում:
Ահա ես հագնված եմ և մոտենում եմ սեղանին:
Եվ հանկարծ դեմ առ դեմ կանգնում եմ
Անդրեասին և սեղանի բարիքներին,
Բարձր ծառերին, խոտին,
Երգող թռչուններին՝ գմբեթարդ երկնքում,
Կանաչի, կարմիրի, ճերմակի, դեղինի,կապույտի:
Կենդանի աշխարհի ամբողջ բազմազանությանը:
Անդրեասը սուրճ է խմում և սկսում.
-Մի՞թե չեք լսել, Ալի խանը,
Նորից ամուսնանալ է որոշել: Իսկ ես
Այդ ընթացքում քաղաքի սառը օդն եմ խմում:
Եվ թոքերումս լեռների ամբողջ թարմությունն է:
Եվ չեմ լսում՝ ինչ է նա ասում:
Հետո գալիս է ավագ զույգը,
Իսկ ես այդ ժամին հափշտակված եմ դիտելով
Երկհարկանի առանձնատնից երևացող տեսարանը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթև Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий