пятница, 24 ноября 2023 г.

Մուտք կրթահամալիր․ օր երրորդ


Քառօրյա վերապատրաստման երրորդ օրը սկսեցինք քայլքով․ այս անգամ քայլեցինք դեպի արևմուտք՝ կրթահամալիրի Արևմտյան դպրոց և Ուսումնական ագարակ։ Խոսեցինք և դիտարկեցինք
  • կրտսեր դպրոց-պարտեզի մոդելը, 
  • բաց, անցանկապատ  միջավայրը, 
  • տեխնոլոգիական գործունեությունը,
  • շրջեցինք ագարակում, ներկայացրի ուսումնական կենտրոնի գործունեությունը, աշխատանքները,
  • խոսեցինք կենտրոնի նախագծերի մասին։ 
Այս քայլք-շրջայցերը օգնում են կրթահամալիրում աշխատել ցանկացողներին ավելի լավ պատկերացնել հեղինակային այլընտրանքային կրթական ծրագիրը, կրթահամալիրի միջավայրը, նախագծերը։ 

Վերապատրաստումը շարունակեցինք Մայր դպրոցում, օրակարգում՝
  • Նախագծային ուսուցում, ինչպես կազմել նախագիծ, 
  • Փորձեցինք նախնական ձևակերպել նախագծերը,
  • Բլոգային հմտություններ, շարունակում ենք աշխատանքը նոր ստեղծված բլոգներում։ 

Այսօր արդեն նկատելի առաջընթաց կար, մասնակիցներն ավելի արագ էին կողմնորոշվում, հարցադրումները կոնկրետ էին։ 

Մանակիցների լուսաբանումները՝

Комментариев нет:

Отправить комментарий