воскресенье, 26 ноября 2023 г.

Մուտք կրթահամալիր, քայլ առաջին․ քառօրյա վերապատրաստման ամփոփում


Նոյեմբերի 21-24-ը կրթահամալիրում իրականացվեց բլոգային-նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստումը։ Վերապատրաստման ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։ 
Վերապատրաստմանը մասնակցեց յոթ մասնագետ, որոնցից երկուսը տարբեր պատճառներով չկարողացան շարունակել մասնակցությունը։ 
Մասնակիցներ են՝
  • Գոհար Սարուխանյան․ ռուսերենի մասնագետ, 
  • Մարիամ Գևորգյան․ ռուսերենի մասնագետ,
  • Լուսինե Նալբանդյան․ դասվար,
  • Նարինե Մկրտչյան․ դասվար,
  • Էլինա Մանգասարյան․ անգլերենի և ֆրանսերենի մասնագետ, 
  • Մարինե  Ամիյան․  ռուսերենի մասնագետ
  • Գայանե Շելունց ․ դաստիարակ, դասվար ։ 
Քառօրյա վերապատրաստման բովանդակությունը՝
  • Ծանոթություն կրթահամալիրի կրթական ծրագրին, ֆիզիկական և մեդիա միջավայրերին, 
  • Բլոգային ուսուցում, բլոգների ստեղծում․ յուրաքանչյուր մասնակից ունեցավ իր բլոգը, 
  • Նախագծային ուսուցման հմտություններ, ինչպես կազմել նախագիծ։ Վերապատրաստման ավարտին մասնակիցները պատրաստեցին և ներկայացրին իրենց նախագծերը։ 
Վերապատրաստումն ընթացել է նախապես հրապարակված ծրագրով։ Յուրաքանչյուր հանդիպման առաջին մասում ունեցել ենք շրջայց կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, որպեսզի մասնակիցները ծանոթանան կրթական միջավայրին։ Այնուհետև շարունակել ենք մեր գործունեությունը Մայր դպրոցում, բացել ենք բլոգներ և ձևակերպել նախագծեր։ 

Մասնակիցների բլոգները՝ 
 Վերապատրաստվողների առաջարկած նախագծերը՝ 
Քառօրյա վերապատրաստումը լուսաբանվել է յուրաքանչյուր օր ՝
Վերապատրաստման մասնակիցները ևս իրենց բլոգներում լուսաբանել են վերապատրաստումը՝

Комментариев нет:

Отправить комментарий