вторник, 21 ноября 2023 г.

Մուտք կրթահամալիր․ օր առաջին


Սկսվել է ,,Մուտք կրթահամալիր,, բլոգային-նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստրաստումը։ Վերապատրաստումը ներառում է՝
  • Ծաոթություն կրթահամալիրի ֆիզիական և մեդիա միջավայրերին, հեղինակային կրթական ծրագրերին, 
  • Բլոգավարություն,  բլոգի ստեղծում, 
  • Նախագծային գործունեություն,
  • Կրթահամալիրում գործող կարգեր։ 


 Օրը սկսեցինք Մայր դպրոցում՝ մասնակիցների հետ ծանոթությամբ։ 
Մասնակիցները յոթն են ՝
  • Գոհար Սարուխանյան․ ռուսերենի մասնագետ, 
  • Մարիամ Գևորգյան․ ռուսերենի մասնագետ,
  • Լուսինե Նալբանդյան․ դասվար,
  • Նարինե Մկրտչյան․ դասվար,
  • Էլինա Մանգասարյան․ անգլերենի և ֆրանսերենի մասնագետ, 
  • Մանե Ամիրյան․  ռուսերենի մասնագետ
  • Գայանե Շելունց ․ դաստիարակ, դասվար ։ 
Յուրաքանչյուր մասնակից ներկայացավ և պատմեց իր մասին, լրացրեցինք համապատասխան տեղեկությունները կադրերի բանկում։ Այնուհետև՝
  • ծանոթացանք քառօրյա վերապատրաստման ծրագրին, 
  • կրթահամալիրի մեդիամիջավայրին՝ օրացույց, կայք, բլոգներ, մեդիագրադարան, Դպիր, 
  • Հեղինակային կրթական ծրագրին, 
  • Էլ․ փոստերի գործածությանը,
  • քննարկեցինք կրթահամալիրում աշխատանքի ընդունման կարգը։ 
Վերապատրաստվողները բազմաթիվ հարցեր ունեին, հետաքրքրված էին հեղինակային մակավարժությամբ։ 
Առաջին տպավորությունները դրական են, առաջիկա օրերին կուենանք բլոգներ և կձևակերպենք նախագծեր։ 




Комментариев нет:

Отправить комментарий