воскресенье, 26 ноября 2023 г.

Մուտք կրթահամալիր․ օր չորրորդ


Քառօրյա վերապատրաստման չորրորդ օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ Մեդիաուրբաթ համերգի մասնակցությամբ։ Մեդիաուրբաթն անցավ ջերմ մթնոլորտում, ամփոփվեց ,,Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն,, նախագիծը, շնորհվեցին անվանական մրցանակներ դասավանդողներին և սովորողներին։ Վերապատրաստվողների հետ մասնակցեցինք ընդհանուր պարերին և երգերին։ 
Օրվա շրջայցը հենց Մայր դպրոցում էր․ եղանք Տեխնոպարկում։ Ուսումնական կենտրոնի մասնագետ ընկեր Արմանը ներկայացրեց Տեխնոպարկի գործունեությունը, իրականացրած նախագծերը, ընթացիկ աշխատանքները, ուսումնասիրեցինք սարքերը։ Վերապատրաստվողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը։ Հարցերը հիմնականում վերաբերում էին ուսուցիչների համատեղ, համագործակցային նախագծերին։ 
Այնուհետև շարունակեցինք բլոգային -նախագծային վերապատրաստումը։ 
Դիտարկեցինք մասնակիցների բլոգները կրթահամալիրի ,,Բլոգներին վերաբերող պահանջներ,, կարգի տեսանկյունից։ Կատարեցինք անհրաժեշտ շտկումները, լրացումները։ 
Բլոգային աշխատանքից հետո մասնակիցները ներկայացրին իրենց նախագծերը, որոնք ևս քննարկեցինք և շտկումներ արեցինք։ 
Վերապատրաստվողների առաջարկած նախագծերն են՝
Վերապատրաստման ավարտին նորից անդրադարձանք կրթահամալիրում աշխատանքի անցնելու կարգին։ Առաջիկա շաբաթվա ընթացքում մասնակիցները կրթահամալիրի դպրոցներում , որպես կամավոր, կիրականացնեն իրենց անհատական նախագծերը։





 

Комментариев нет:

Отправить комментарий