Շարունակվում է ,,Մուտք կրթահամալիր,, բլոգային-նախագծային վերապատրաստումը։
Օրը սկսեցինք քայլքով՝ դեպի կրթահամալիրի արևելք՝ Մայր դպրոց-Արևելյան դպրոց- Քոլեջ երթուղով։ Ճանապարհին խոսեցինք կրտեսեր դպրոց-պարտեզների առանձնահատկությունների և ծրագրի մասին։ Քոլեջում այցելեցինք Գինու և խաղողի դպրոց, որտեղ մեզ ներկայացրին՝
- ուսումնական կենտրոնի գործունեությունը,
- նախագծերը ՝ տարատարիք խմբերում,
- գինու ստեղծման, հնեցման ընթացքը,
- աշխատանքում օգտագործվող , կիրառվող գործիքները,
- Դալմայից վերցված խաղողի կտրոնները, պատմությունը, պահպանման խնդիրը։
Վերապատրաստվողներն ոգևորված և հետաքրքրված էին կենտրոնի գործունեությամբ, տվեցին իրենց հարցերը։
Քայլքով իջանք Մայր դպրոց՝ շարունակելու աշխատանքն ընթերցասրահում։
Օրվա ծրագրում ներառված էր՝
- Էլ․ փոստերի բացում,
- Բլոգների բացում, գրանցում, կարգավորումներ,
- առաջին նյութի հրապարակում։
Թեև ընթացքը հեշտ չէր, բայց գրեթե բոլոր մասնակիցներն ունեցան բլոգ և կարողացան առաջին հրապարակում անել։
Комментариев нет:
Отправить комментарий