понедельник, 27 ноября 2023 г.

Հետազոտական աշխատանքներ

Հետազոտական աշխատանք ընտրած սովորողներ՝
  1. Մկրտչյան Արփի, թեմա ՝ Դեռահասների ժարգոն, 
  2. Առուստամյան Արշակ, թեմա ՝ 
  3. Մեսրոպյան Էդվին,  թեմա՝ Գաջեթների  առավելությունները և խնդիրները
  4. Մարտիրոսյան Արմեն,  թեմա՝  Բարին և չարը գրականության մեջ
  5. Մինասյան Խաչիկ, թեմա՝ Ժամանակակից բեսթսելլերներ․ իրական գրականությո՞ւն, թե՞ լավ մարկետինգ
  6. Ղարիբյան Էլիզա, թեմա՝ Արգելված գրականություն
  7. Հովհաննիսյան Նազենի, թեմա՝  Ժամանակակից երգերի տեքստերը․ պոեզիա՞, թե՞ հակապոեզիա։
  8. Նարեկ Մելիքսեթյան․ թեմա ՝ Թագավորի փոքր տղայի կերպարը հեքիաթներում
  9. Արման ՏԵր-Ստեփանյան․  թեմա՝ Ժամանակակից հեռուստատեսային շոուների, հաղորդումների ազդեցությունը ժամանակակից մարդու  բառապաշարի վրա։ 
Աշխատանքի որոշված ընթացք՝
  • Հանդիպումներ ֆիզիկական միջավայրում՝ յուրաքանչյուր ուրբաթ՝ 13:00-13: 40,
  • Ընթացիկ առցանց կապ՝ էլ, փոստի նամակագրության միջոցով,

Անելիքներ՝
  • Հանդիպում ֆիզիկական միջավայրում, թեմաների ճշգրտում, 
  • Բլոգներում համապատասխան բաժինների բացում, 
  • Ի՞նչ է հետազոտական աշխատանքը, ի՞նչ կառուցված պետք է ունենա,
  • Յուրքանչյուր սովորողի հետ իր թեմայի հետ կապված անելիքների կոնկրետացում, պլանավորում՝ կոնկրետ ժամանակահատվածի համար։ 

Հետազոտական աշխատանքների թեմաներ՝

  1. Թագավորի փոքր տղայի կերպարը հեքիաթներում։ Բոլոր հեքիաթներում թագավորի գահը ժառանգում է ոչ թե ավագ, այլ կրտսեր տղան, ով ամենախելացին է, ճարպիկը, ուժեղը, հաղթահարում է մի շարք փորձություններ և գրեթե միշտ անտեսված է։ Աշախատանքը նախատեսում է հայ և այլ ժողովուրդների հեքիաթներում այս ընդհանրության ուսումնասիրում։
  2. Դեռահասների ժարգոն։ Նոր տեխնոլոգիաները, սոցցանցերը, լեզվական շփումներն իրենց ազդեցությունն են թողնում բոլորիս վրա ։ Դեռահասները, առավել քան այլ խմբեր, ունեն իրենց խոսկացական առանձնահատուկ լեքսիկոնը։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել, ներկայացնել գործածական ժարգոնային բառերը՝ տալով դրանց լեզվական բացատրությունները։
  3. Դեռահասների համար հրատարակվող նորաձև , ժամանակակից գրքեր․ դրանց տարածման պատճառները։ Ժամանակակից կյանքում մեծ տարածում են ձեռք բերել հատուկ դեռահասների համար գրվող սիրավեպերը։ Աշխատանքը նախատեսում է այս ուղղության ուսումնասիրություն, այդ թվում՝ հայտնի հեղինակներից մի քանի գրքի ընթերցում, արդյոք նման գրքերը զարգացնում են գրական ճաշակ, ի՞նչն է նպաստում դրանց լայն տարածմանը և այլն։
  4. Բարին և չարը գրականության մեջ։ Գրականությունը կյանքի արտացոլումն է, երբեմն այլաբանորեն, երբեմն՝ շատ ուղիղ։ Աշխատանքը նախատեսում է գրական տարբեր ժանրերում, ստեղծագործություններում բարու և չարի արտացոլման/ ներկայացման առանձնահատկությունների ուսումնասիրություն և ներկայացում։
  5. Ազգային մտածելակերպի, մենթալիտետի պատկերումը ստեղծագործություններում։ Ազգային գրականությունը արտացոլում է նաև ազգային մտածողությունը։ Աշխատանքի նպատակն է տարբեր ժանրերից ընտրված ստեղծագործություններում ցույց տալ ազգային մտածելակերպի արտացոլումը։
  6. Գրաքննությունը և գրականությունը։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել, թե ինչ է գրաքննությունը, ինչքանով է խիստ գրաքննության առակայությունը նպատասում գրականության զարգացմանը կամ սահմանափակում այն։
  7. Ժամանակակից բեսթսելլերների ուսումնասիրություն դասական գրականության համատեքստում։ Աշխատանքի նպատակն է առանձնացնել ժամանակակից բեսթսելլեր համարվող մի քանի ստեղծագործություն և քննել դրանք համաշխարհային գրականության համատեքստում։
  8. Ժամանակակից բեսթսելլերներ․ իրական գրականությո՞ւն, թե՞ լավ մարկետինգ։ Վերջին շրջանում շատ են թարգմանվում ժամանակակից գրողների ստեղծագործություններ, որոնք համաշխարհային բեսթսելլերներ են համարվում։ Արդյոք բեսթսելլերը կարող է համարվել իրական գրականություն, թե՞ լավ մարկետինգի արդյունք է։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել վերջին տարիներին բեսթսելլեր համարված գրքերը՝ արժեքավոր գրականության համատեքստում։
  9. Ժամանակակից երգերի տեքստերը․ պոեզիա՞, թե՞ հակապոեզիա։ Անընդհատ ստեղծվում և ճանաչում են ձեռք բերում նոր երգեր, նոր երաժշտական խմբեր։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել վերջին տարիներին հայտնի դարձած երգերի բառերը՝ իրական պոեզիայի տեսանկյունից։
  10. Ժամանակակից հեռուստատեսային շոուների, հաղորդումների ազդեցությունը ժամանակակից մարդու  բառապաշարի վրա։ Այն, ինչ հրամցվում է քաղաքացուն հեռուստատեսությամբ կամ սոցցանցերով, թողնում է իր ազդեցությունը։ Ի՞նչ են դիտում ՀՀ-ի քաղաքացիները հեռուստացույցով, ի՞նչ շոուներ, հաղորդումներ, սիթքոմեր են հեռարձակվում հանրային ալիքներով։ Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել, թե հեռուստատեսային հաղորդումները ինչպես են փոխում մարդականց բառապաշարը, ի՞նչ ազդեցություն են թողնում ժամանակակից հայ մարդու լեքսիկոնի վրա։

Комментариев нет:

Отправить комментарий