Օրը՝ նոյեմբերի17 , ժամը՝ 12:00Վայրը՝ Միջին դպրոց, 3-8 սենյակ
Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
- Ծանոթանալ բարբառներին,
- Ուսումնասիրել բարբառային բառերը, կառույցները,
- Ընթերցել
Ընթացքը
- Դասարանը բաժանվում է խմբերի,
- Յուրքանչյուր խումբ աշխատում է իր նյութի վրա,
- Ընթերցում և քննարկում ենք փոքրիկ պատմությունները՝ ուշադրություն դարձնելով բառերի ճիշտ ընթերցմանը։ Բառերը համեմատում ենք գրական հայերենի հետ, դիտարկում արտաբերման տարբերությունները։
- Փոխադրում ենք գրական հայերեն՝ ուսումնասիրելով բառերի իմաստները։
- Մեկնաբանում ենք պատմությունները ։
- Յուրաքանչյուր խումբ ձայնագրում է իր ընթերցանության նյութը՝ ստեղծելով աուդիոպատում։
Ընթերցանության նյութեր
Առաջին խումբ
ՇԱՇ ՂՈՆԱՂԸ
Մըն հետ մի մարթ քինում ա ուրան հինգերին տոն։ Օտում ա, խմում, ուրուգնադեմին վեր ա կենում վեր կամ ուրանց տոն: Մըկ էլա նշում, տեսնում երգինքը տրաքեց, թօռը նի կալավ:
— Բահո, էլ հունց եմ կըգալու քյամ տոն, — ասում ա էդ ղոնաղը։ Տընատերը տենում ա էլ ճար չկա, ասում ա.
— Ա հինգեր, էս թօռավը վեր չես կենալ ու քինալ տոն, հունց անենք, գիշերը մնա մեր տանը. էլ վեր օրվա հինգերունք ենք:
Վերջը էս ղոնաղը համաձայնվում ա: :
Տընատերը մըն էլ ուրան կընեկը զբաղվում են ուրանց կուրծերավը, մըն էլ նշում են, տեսնում՝ ղոնաղը կա վեչ։
Կիլա վախտան ենդան տեսան, ըհը, ղոնաղը լրիվ թրջած, ճյուր տառած նի մտավ: _
— Ա՛ մարթ, տոնդ շինվի, էս թօռավը ըշտեղ ես քյացավ։
— Քյացալ եմ տոնը անալ, վեր թօռին դյարդա գիշերը մընալու եմ ծեր տանը։
Բառարան
Շաշ - հիմար
տոն-տուն
կիլա վախտան ենդան – բավական ժամանակ անց
Ղոնաղ - հյուր
Մշտենչ — որտեղ
Մըն հետ — մի անգամ
Քյամ — գնամ
Հինգեր — ընկեր
Կա վեչ - չկա
Թօռը կալավ — անձրեւը սկսվեց
Դյարդա- - պէ՛տճառով
Եշել -- նայել
Երկրորդ խումբ
ՔՆԿՈՏ ՊԱՀԱԿԸ
Տլել ա մի թաքավեր։ էտ թաքավերը շարունակ հորսի քնելիս ա ըլել իրան տղու հետ: Օրերից մի օր էս թաքավերի պահակը ըրազըմը տեհել ա, վեր թաքավերի տղեն խփվեց։ Տա վեր ա կցել, քյնացել թաքավերի կուշտն ու ասել ա. ..
— Թաքավերը Ապրած կենա, ըսօր տղիդ հորսի տանես վեչ, քշերիս կեշ
ըրազ եմ տեհել։
էս թաքավերը սրա ասածին անգամ չի կալել ու տարել ա: Հորսի տեղը հսնիլն ու թաքավերի տղի խփվիլը մին ա ըլել։ Էս թաքավերը հորսիցը կյալիս ա ու, թքավերին ինչպես լայաղ ա, կանչըմ ա իր դահիճին ու հրամայում ա, վեր պահակին . տանի ու ժողովրդի շղաքին գլուխը թռցնի։ Երբ վեզիրնին հարցնում են, թե. «Թաքավերը ապրած կենա, խի ես կլուխը թռցնել տալիս, թաքվերը ասըմ ա.
- Պահակը խի ա քնել, վեր մտել էրազըմը տղիս տեհել ա խփված։
Բառարան
Հորսի-որսի
քնելիս-գնալիս
ըսօր-այսօր
Կուշտը -մոտը
Կեշ — տգեղ, վատ
Ըրազ— երազ
Լայաղ ա — վայել է
Ըղաքին – առջեւ
Երրորդ խումբ
Բարբառային ասացվածքներ․ ընթերցել, դարձնել գրական հայերեն, մեկնաբանել։
Քամու պերածը քամին
կտանի:
Մոդիկ հարեվանը հեռու
բարեկամիցը լավ ա:
Թող ասեն կեշ ա, թող
չասեն էշ ա:
Դրուստը խոսողի փափախը
ծակ կըլի:
Կյառնը կյուլին պահ չըն տալ:
Կըռվումը չամենչ չըն պըժենում:
Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
Չորրորդ խումբ
Արցախյան բարբառով փոքրիկ պատումի փոխադրում գրական հայերեն և մեկնաբանում։
Պլպուղու զվարճախոսություններից
Ղզղանը
Պլըպուղուն աչքը էնա ինում Մելիք-Շահնազարեն ղզղանեն:Մին գիրագի օր ծեն ա տամ, ղզղանը յոր օնում, վար մեչին փլավ իփի :Պիրում ա էրկու օր պահում, մին կուճուր ղզղան էլ մեչին տինում, տանում տամ Մելիք- Շահնազարեն: Սա հրցնում ա,թա, էս կուճուրը հինչա, Պուղին ասում ա, վար պա ասել չըս, ղզղզանը ծնալա: Մելիքը սուս ա անում, ճոխտ ղզղանը յոր օնում: Մին շեբթան ետը համին ղզղանը նորից ա օզում: Մելիքը մտածումա, վար տա, բալի նորից ա ծնում, ղզղանը տամա Պուղուն:Մին ամիս անց ա կենում, Պուղին ղզղանը պիրում չի: Մելիքը ղզղանը ետա օզում, Պլըպուղին ասում ա, վար ստակալ ա: Մելիքը զարմանում ա, թա հունց կարող ա ստակի: Պուղին ասում ա, թա էդ հունցա՝ ծնելին հըվատումըս, ստըկելին հվատում չըս:
Բառարան
աչքը էնա ինում - աչք է դնում
զղզանեն- ղազանին, թավային
ծեն-ձեն
վար-որ
կուճուր-պուճուր, փոքր
հինչա -ինչ է
ճոխտ-ջուխտ, զույգ
հունց-ինչպես
Արդյունքներ՝
Комментариев нет:
Отправить комментарий