вторник, 29 октября 2019 г.

Ընդհանուր պարապմունք Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի սովորողների հետ

Կրթահամալիրը հյուրընկալել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի երեսուն հոգիանոց խումբը: Որոշեցինք օրը սկսել միասնական ընդհանուր պարապմունքով՝ Արևմտյան դպրոցում:
Արցախցի սովորողների համար անսովոր էր ընդհանուր պարապմունքի կազմակերպումը, սակայն բոլորն էլ ընդգրկվեցին,  համաչափ շարժվում էին,  արագ կողմնորշվեցին և սկսեցին պարել, երգել, ընթերցել:  
Ընդհանուր պարապմունքից հատվածներ կարող եք դիտել տեսանյութում. 


Այնուհետև շրջեցինք Արևմտյան դպրոցի լաբորատորիաներով՝ զուգահեռ խոսելով կրթահամալիրում իրականցվող կրթական ծրագրի մասին: Սովորողներին հետաքրքիր էր միջավայրը, գործունեությունը, դասերի ընթացքը: 
Եղանք նաև ագարակում, քննարկեցինք բնագիտական, բնապահպանական նախագծերը, ագարակում գործող ակումբները...
Խոսեցինք հետագա համագործակցության մասին, հնարավոր նախագծեր քննարկեցինք՝ հայրենագիտական, ընթերցողական, տեխնոլոգիական, որոնք, հուսով ենք, առաջիկայում ի կատար կածվեն...
Պայմանավորվել ենք հանդիպել հաջորդ օրը՝ միասնական երգերի, պարերգերի ուսուցումը շարունակելու համար...














Комментариев нет:

Отправить комментарий