Մանկավարժական ճամբարի չորրորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Մեզ էին միացել ,,Մուտք,, ճաբարի մասնակից դասավանդողները։ Ծրագրում հիմնականում պարեր էին, վերհիշեցինք անցած պարերը, սովորեցինք նոր շարժումներ։ Այնուհետև անցանք միջավայրի բարեկարգման, խնամքի աշխատանքներին։ Մի խումբ դպրոցի մուտքի վարդերի պուրակն էր խնամում, մաքրում, քաղհանում, միացան նաև սովորողներ։ Դասավանդողների մեկ այլ խումբ ջերմոցն էր կարգի բերում, մաքրում, մյուսները՝ դասասենյակները։ Իսկ ընկեր Գառնիկն ամենաբարդ գործն էր անում՝ ներկում էր անիմացիայի լաբորատորիայի պատերը։
11։00_ին բոլորս երաժշտության սրահում էինք, պատրաստվում ենք կրթահամալիրի տոնին։ Արդեն հստակ է, թե ինչ ենք երգելու։ Լուիզա Քեշիշյանի հետ աշխատում ենք ընտրված երգերը ճիշտ և գեղեցիկ կատարելու վրա։
Ընդմիջումից հետո սկսվեցին մաանագիտական սեմինարները. արդյունավետ քննարկումներ էին։
Комментариев нет:
Отправить комментарий